ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր՝ հուլիսի 30-ին պատասխանել է ադրբեջանական ԶԼՄ-ներում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացման անհրաժեշտության մասին տեղեկություններին և անդրադարձել է Հայաստանին։
«Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ անհրաժեշտ է խորացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրավիճակը»,- հարցրել է լրագրողը։
Նրա խոսքով՝ Արևմուտքը «հետխորհրդային տարածքում հավասար հարաբերությունների կարիք չունի»։
«Նրանց պետք է ռեսուրսներ վերցնել, երկրներին միմյանց դեմ հանել, ամեն ինչ բորբոքել և իրենց պահել պարզապես որպես տիպիկ գաղութարարներ, որպես տիպիկ ստրկացնողներ, որպես տիպիկ իմպերիալիստներ։ Մենք հույս ունենք, որ տարածաշրջանի երկրները, ներառյալ Ադրբեջանը և Հայաստանը գիտակցում են ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացման ռիսկերը, որովհետև դա իսկապես ռիսկեր է պարունակում, իսկ իրավիճակը սրվում է։ Եվ բոլորին քաջ հայտնի է, թե ինչպես է դա ավարտվում։ Ամենուր, որտեղ հայտնվում է Հյուսիսատլանտյան դաշինքը՝ տիրում է առճակատում, աճում է ռազմական լարվածությունը, մոռացվում են «խաղաղություն», «կայունություն», «նորմալություն» բառերը։ Դրա փոխարեն գալիս է արևմտյան պարտադրված նոր նորմալությունը։ Դե իսկ հետո մնացած ամեն ինչ, ինչ մենք բազմիցս տեսել ենք»։
