ՌԵԶԱ ՆԱՖԵԶԻՆ այն գործարարներից է , ով Հայաստան է եկել 1990 թվականին բարձրագույն կրթություն ստանալու նպատակով, սակայն կյանքն այնպես է դասավորվել , որ խորհրդային կարգերի անկումը և Արցախի գոյամարտը պատշաճ կրթվելու հնարավորություն չտվեցին վերջինիս, հավանաբար ի վերուստ Աստված այլ բան էր նախատեսել նրա համար:
Նա 1994 թվականին հիմնադրեց իր բիզնես գործունեությունը ՝ ապա «ՌԵՆԱ» ՍՊԸ և հայրենիքի համար ծանր օրերին , էներգետիկ ճգնաժամի պայմաններում գործարարը անսահմանափակ քանակով ապրանքներ մատակարարել և այն բոլոր պարագաները որոնք անհրաժեշտ էին այդ ժամանակ ՝ սննդից մինչև կենցաղային ապրանքներ հայրենիքին և ազգաբանկչությանը:
Գործարարի խոսքերով՝ ինքը Հայաստանում այդ ժամանակ նկատեց այն պոտենցիալը , որն ունի այս երկիրն ու այստեղ ապրող հրաշալի մարդիկ, սակայն այդ ծանր տարիներին հայրենիքն ուներ իր նմանների կարիքը՝ ովքեր իրենց աշխատանքի շնորհիվ կարող էին ընդգրկվել այն պատասխանատու գործին, որը կարող էր փոխել հայրենակիցների կյանքի որակը բարձրացնելու և արժանապատիվ ապրելու պահանջի կատարմանը:
Եվ դեռևս այն տարիներին երիտասարդ գործարարը իր ապագան որոշեց կապել հայրենիքի հետ, ոչ միայն գործնական՝ այլև ընտանիք կազմեց և բնակվեց Հայաստանում, որպես մեզանից մեկը այդ ծանր տարիներին իր հնարավորության սահմաններում աջակցել է նրանց ովքեր դրա կարիքն իրապես ունեցել են:
Այսօր ևս գործարարը խորհուրդ է տալիս իր օրինակով՝ ներդրումներ կատարել հայրենիքում, քանի –որ մեր երկիրը նա համարում է անվտանգ և արագ զարգացող տնտեսությամբ պետություն:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ տեսանութում ՝
Հարցազրույցը ՝ Կարինե Սարգսյանի
