PLOS Biology ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը բացահայտում է բոլորին քաջ ծանոթ կոֆեինի անսպասելի կողմը. այն կարող է օգնել աղիքային Escherichia coli (E. coli) բակտերիաներին դիմակայել հակաբիոտիկների ազդեցությանը։
Գիտնականները նախազգուշացնում են, որ այս եզրակացությունները հետագա ուսումնասիրությունների կարիք ունեն, սակայն արդեն իսկ ստիպում են մտածել կոֆեին պարունակող ըմպելիքների ազդեցության մասին դեղերի արդյունավետության վրա։
Մի ուսումնասիրություն պարզել է, որ կոֆեինը կարող է ազդել E. coli բակտերիաների վարքագծի վրա։ Դրանք հաճախ առաջացնում են միզուղիների վարակներ և այլ հիվանդություններ: Լաբորատոր պայմաններում գիտնականները պարզել են, որ կոֆեինը կարող է ակտիվացնել բակտերիաների պաշտպանական մեխանիզմները՝ դրանք պակաս զգայուն դարձնելով հակաբիոտիկների նկատմամբ: Սա նշանակում է, որ կոֆեինը կարող է նվազեցնել այդ բակտերիաների կողմից առաջացած վարակների բուժումը:
Միաժամանակ, կարևոր է հասկանալ, որ հետազոտությունները կատարվել են դեռևս մոդելների վրա և լաբորատոր պայմաններում։ Գիտնականները նշում են, որ անհրաժեշտ են լրացուցիչ կլինիկական փորձարկումներ՝ հասկանալու համար, թե որքանով է արտահայտված այս ազդեցությունը մարդկանց մոտ և կոֆեինի ինչ քանակության դեպքում է այն դրսևորվում։ Առայժմ հնարավոր չէ միանշանակ եզրակացություններ անել կամ փոխել մեր սովորությունները, բայց թեման ուշադրության է արժանի։
Հետազոտության հեղինակները շեշտում են, որ կոֆեինը բազմաթիվ ազդեցություններով բարդ նյութ է և դրա ազդեցությունը միկրոբիոմի և հակաբիոտիկների նկատմամբ դիմադրողականության վրա գիտական մեծ պատկերի միայն մի մասն է։
Բացի այդ, կոֆեինը մնում է կենտրոնական նյարդային համակարգի կարևոր խթանիչ և դրական ազդեցություն է ունենում առույգության և կենտրոնացման վրա։
