Իսրայելի նպատակը Գազան օկուպացնելը չէ. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ՝ խոր հիասթափություն հայտնելով Իսրայելին զենքի էմբարգո սահմանելու նրա որոշման կապակցությամբ, հայտնել են Նեթանյահուի գրասենյակից։

«Հրեա ժողովրդի նկատմամբ ՀԱՄԱՍ-ի Հոլոքոստից ի վեր ամենադաժան հարձակումն իրականացրած ահաբեկչական խմբավորման դեմ Իսրայելի արդար պատերազմն աջակցելու փոխարեն, Գերմանիան իրականում խրախուսում է ահաբեկչությունը՝ Իսրայելին զենքի էմբարգո սահմանելով։

Վարչապետ Նեթանյահուն ընդգծել է, որ Իսրայելի նպատակը Գազայի օկուպացիան չէ, այլ այն ՀԱՄԱՍ-ից ազատագրելը և այնտեղ խաղաղ կառավարության ձևավորման համար պայմաններ ստեղծելը»,- նշել են գրասենյակում։

Spread the love