ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՏԵԽ-ԱՍ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի  Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՏԵԽ-ԱՍ» ՍՊԸ-ին  պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք․ Երևան, Գուրգեն Մահարի), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։

 

Մասնավորապես՝

  • պանիրների հասունացման սրահի պատերը չեն եղել հարթ և նորոգ վիճակում,
  • առաստաղների մակերևույթները ապահովված չեն եղել անջրանցիկ և լվացվող նյութերից, առկա են եղել բորբոսի հետքեր,
  • տարաների մետաղական հատվածները ենթարկված են եղել կոռոզիայի,
  • սարքավորումները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման,
  • արտադրամասում առկա տակդիրներից մեկը պատրաստված չի եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից։

 

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։

Սահմանվել է խատումներն ու անհամապատասխանությունները վերացնելու ժամկետ:

 

 

 

 

Spread the love