«Լոռի» ՋՕԸ շարունակում է ծառայել իր որդեգրած սկզբունքներին(ֆոտոշարք)

Նախորդ տարի Լոռիում տեղի ունեցած ավերիչ  հեղեղումները շատ ծանր դրություն ստեղծեցին տեղի   ենթակառուցվածքների համար , որոնց մի մասը Կառավարության աջակցությամբ  վերականգնվեց, իսկ մի մասն էլ, անհնարինությունից ելնելով, նորը կառուցման  համար միջոցներ ձեռք բերվեցին:Սակայն խնդիրը ոչ միայն վնասների վերականգնման հետ էր կապված, այլև այն պատասխանատվության , ինչը պարտավորեցնում էր ազգաբնակչության նկատմամբ պատշաճ և պատասխանատու գործելը , որի իրական մարտահրավերների թիրախում էր «Լոռի ՋՕԸ» ը:

Հիշեցնենք , որ ջրային հեղեղումների հետևանքով, «Լոռի ՋՕԸ»  -ն  զգալի վնասներ էր կրել, և կարճ ժամանակում վերականգնելն ու բնականոն հունով աշխատանքների վերսկսելը անհավանական էր թվում: Սակայն ընկերության ղեկավար ԱՐՍԵՆ  ՂԱՐԻԲՅԱՆՆ  իր աշխատակազմով լծվել էր  վերականգնողական աշխատանքներին՝ ներգրավվելով կամավորներին, արդյունքում ունեցան  ցանկալի արդյունքներ:

Նախորդ տարվա աշխատանքների և ընթացիկ տարում իրականցվող ծրագրերի շուրջ զրուցեցինք «Լոռի ՋՕԸ» ղեկավար՝ ԱՐՍԵՆ ՂԱՐԻԲՅԱՆԻ հետ:

  –Պարոն Ղարիբյան նախորդ տարի գիտենք , որ ծանր էր ՝  հաշվի առնելով տարերային աղետի հետևանքով  առաջացած խնդիրները, այնուամենայինիվ  ինչպե՞ս ավարտեցիք տարին՝ այդ թվում /հարկերի հավաքագրում/  և ընթացիկ տարում ինչպիսի՞ աշխատանքներ եք տանում ջրօգտագործողներին սպասարկելու առումով:

 

 

-Ինչպես արդեն  գիտեք՝ վերահաս աղետ ունեցանք և այդ ֆոնին «Լոռի»  ՋՕԸ 24/7 ռեժիմով աշխատեց՝ օգտագործելով և տեխնիկա և մարդկային ռեսուրսները և կարողացանք  որոշակի ժամանակավոր և հիմնական լուծումներով վերականգնել ջրաբաշխման բնականոն ընթացքը:Մենք աղետի հետևանքով  / ջրանցքներ,ջրագծեր, խողովակներ, պոմպեր և այլ  սարքավորումների տեխնիկական  մեծ վնասներ կրեցինք/, սակայն միաժամանակ պետք է նկատենք , որ  նախորդ տարի, գյուղատնտեսական սեզոնին, հուլիս-օգոստոս ամիսներին մեր ջրօգտագործողներին մատակարարել ենք ոռոգման ջուր , իհարկե որոշ վերապահումներով՝ հաշվի առնելով վթարավերականգնողական խոշոր աշխատանքների իրականացման փուլը, սակայն մեր  շահառուների աշխատանքները հիմնականում դրանից  չխաթարվեց:

Ինչպես գիտեք վնասվեցին Այրում –Ճոճկան և Ճոճկան -1 պոմպակայաններով իրականացվող ոռոգման համակարգերը, սակայն այն աշխատանքները, որոնք իրականցրել էինք գարնան նախապատրաստական գործերի հետ  կապված, աղետը ամբողջությամբ  խաթարեց, հենց այն ժամանակ, երբ մենք արդեն կատարել էինք մեծ ծավալի աշխատանքներ, բայց մենք  առանց հապաղելու լծվեցինք   վերականգնողական  աշխատանքների՝ Ջրային կոմիտեի , Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության մշտական աջակցությունների շնորհիվ:

 

 

 

Կազմակերպությունը ինչպե՞ս է  կարողացել  ընթացիկ տարում  ջուրը  բաժանորդներին   հասցնելու խնդիրը կարգավորել:

 

–  Բնականաբար միայն մեր ֆինանսական միջոցներով հնարավոր չէր լինի նման ծավալի աշխատանքներ իրականացնել : Ջրային Կոմիտեն մեզ հետ մշտական կապի մեջ է եղել և լրացուցիչ ֆինանսավորում  ենք ստացել աշխատանքների իրականացման ընթացքում:Կատարողականներն իհարկե ներկայացվել են Կոմիտե և, ինչպես արդեն նշեցինք, խոսքը նախորդ տարվա աղետից կրած վնասների մասին է: Իսկ 2025 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների սկսելուն ընդառաջ՝ ավելի լավ էինք պատրաստվել, սակայն, ինչպես ջրօգտագործող  մյուս ընկերությունները, այնպես էլ «Լոռի ՋՕԸ» -ն ունի  հիմանխնդիրներ , ջրանցքներ , որոնք նորոգման կարիք ունեն , ներքին ցանցի հին խողովակաշարեր, որոնք նույնպես նորով փոխարինման կարիք ունեն: Մեր ուժերով մասնակի խողովակաշարեր նորով փոխարինում ենք, որպեսզի ջուրը անխափան բաժանորդին հասնի , սակայն հիմնական խնդիրը ջրանցքի հետ կապված:

– Պարոն Ղարիբյան ոռոգումը հասանելի դարձնելու  համար  ո՞րքան  հատված է մնացել , որը  էական նշանակություն ունի անխափան ջուրը մատակարարելու համար:

 

– Աշխատում ենք մեր  շահառուներին ջուրը հասանելի դարցնել համար, ակայն 47 կիլոմետրանոց ջրանցքի հիմնանորոգման կամ նորի կառուցման խնդիր ունենք, որի   հետ կապված  նախնական  ծրագիր ունի  Համաշխարհային բանկը: Ջրանցքի  կառուցումը  կնպաստի ջրի առանց կորուստների  մատակարարմանը : Սակայն մեր  կազմակերպությունն, իր կանոնադրության սահմանումներին համաձայն, փորձում է,  ընթացիկ նորոգումներ կատարելով , ջուրը մատակարարել անխափան:

 

 

Ի՞նչ ծրագրեր է Կառավարությունը (սուբվենցիոն) տրամադրել  «Լոռի ՋՕԸ»    –ի համար:

 

-Կառավարությունը ջրօգտագործողների ընկերություններին սուբվենցիա չի տրամադրում, այլ  սուբսիդավորում է ծախսերի մի մասը, որպեսզի ընկերությունը կարողանա ապահովել անխափան ջրամատակարարում ի դեպ պետք է նկատենք , որ արդյունավետությունը բարձր է:

 

Պարոն Ղարիբյան որքա՞ն  սպառողբաժանորդներ է սպասարկում «Լոռի ՋՕԸ»ն:

 

–  «Լոռի»    ջրօգտագործողների ընկերությունն ունի շուրջ 15600 շահառու: Իհարկե տարբեր տարիների տարբեր է  նաև ակտիվ ջրօգտագործողների թիվը՝ կապված ցանքաշրջանառության փոփոխության հետ, ոռոգման սեզոնի ընթացքում տեղումների քանակի  հետ, ինչու չէ ՝ նաև բնական աղետների հետ:

 

Ձեր  պաշտոնավարման տարիներին ի՞նչ աշխատանքներ եք կատարում  համակարգը բարելավելու , արդիականացնելու, վերազինելու և  նոր պայմանագրեր  ընդլայնելու  հետ կապված:

 

– Համակարգի բարելավման հետ կապված հիմնախնդիրները բխում են  «Լոռու»   մայր ջրանցքի քայքայված վիճակից, ներտնտեսային ցանցերի ոչ բավարար վիճակից,   պոմպերի և շարժիչների հնությունից :  Ամեն տարի, որպես ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների կարևոր մաս ,կատարում ենք  ջրանցքի մաքրման , առավել վնասված հատվածների մասնակի վերականգնման, պոմպերի և շարժիչների նորոգման աշխատանքներ: Եվ, առհասարակ, բոլոր միջոցառումների հիմքում դնում ենք ռացիոնալ, խնայող,  ինչպես նաև՝ անխափան ջրամատակարարումը: Որպես կարևոր ձեռքբերում, նախորդ տարի, միջազգային կառույցների հետ համագործակցության արդյունքում, ունեցանք 4 հատ նոր պոմպ եր՝ իրենց շարժիչներով  ու ընդհանուր 300ԿՎՏ դրվածքային հզորությամբ արևային կայաններ՝ Այրում-Ճոճկան և Ճոճկան -1 պոմպակայաններում: Այս առումով ընկերությունը բաց է համագործակցության ցանկացած կառույցի հետ, ինչի արդյունքում կկարողանանք թեթևացնել Կառավարության բեռը և որակյալ ծառայություն մատուցել:

 

Բաժանորդները   ի՞նչ  խնդիրներով են հաճախ Ձեզ դիմում  և   որո՞նք են առաջացած մարտահրավերները  «Լոռի ՋՕԸ» ի համար:

 

– Բաժանորդները ամենատարբեր հարցերով դիմում են, տարբեր տարածքների համար տարբեր քանակի ջուր ենք ստանում և մատակարարում, ուստի բաշխման ջրի ռեժիմից և անհատների պահանջներից կախված, լինում են խնդիրներ, քայքայված ջրանցքի պատճառով մի տարածքից մյուսն է անցնում , բայց այնուամենայնիվ մեզ հասած մարտահրավերներին մենք դիմագրավում ենք պատշաճ և լուծում գտնում ի օգուտ մեր շահառուների: Ինչպես գիտեք, կապված նաև մշակաբույսերի հետ,  խոնավասար և ոչ այդքան լինում են ջրի առավել պահանջ և այդ պատճառով որոշակի հերթականություն սահամանվում է, որպեսզի խնդիրը վերահսկելի դառնա:Այս տարի դեռ այդպիսի խնդրի չենք բախվել , ջրի պահանջարկը մեծ չէր տեղումների քանակի հաճախակիության պատճառով, բայց ջրանցքի վերականգնումը կարծում եմ այս խնդիրներին լուծումը կգտնի: Ներտնտեսային ցանցերի և համակարգի բարելավման արդյունքում կհամալրվեն մեր ջրօգտագործողների քանակը նոր մշակաբույսերի կուլտուրաների ավելացմամբ:

-Վարձավճարների գանձումը ի՞նչպես եք հավաքագրում:

 

-Սովորաբար տարին ավարատում ենք 100 %  կատարողականով, բայց իհարկե վճարումների հավաքագրումների մեծ մասն իրականցվում է բերքահավաքից հետո՝ աշնանը:

 

-Պարոն Ղարիբյան  «Լոռի ՋՕԸ» վերազինման  ի՞նչ   ծրագրերից եք օգտվում:

 

-Ինչպես արդեն ասացի՝   Հայաստանում  ցածր էներգախնայող ոռոգման տեխնոլոգիաների  կիրառման ծրագրի շրջանակներում «Լոռի ՋՕԸ» -ին տրամադրել են էներգախնայող շարժիչով պոմպեր և արևային համակարգեր:

Հիշյալ պոմպերը տեղադրվել են Այրում –Ճոճկան , Ճոճկան  1 պոմպակայանում, որտեղ մենք խիստ կարիք ունեինք  և արդեն իսկ էներգախնայող  պոմպերի աշխատանքների  հաշվին խնայված գումարն ուղղում ենք  մեր ընկերության վերազինման և ներքին ցանցի բարեփախման խնդիրների լուծմանը: Ընկերությունը բաց է ցանկացած առողջ համագործակցության համար և իր ներդրումներով և իր աշխատակազմով և ռեսուրսներով: Մենք այսօր ունենք տեխնիկա և  անհրաժեշտության դեպքում օգտագործում ենք նույն գարնանային  գյուղատնսեսական աշխատանքներում  ավելի քիչ ծախսեր անելով:

 

 

 

Հ.Գ. progressarmenia.com/Զրույց թերթի առաջիկա  հրապարակումներում պարպերաբար կանդրադառնանք ջրհեղեղից տուժած բնակավայրերին , նրանց խնդիրներին ինչպես նաև «Լոռի»    ջրօգտագործողների ընկերության ընթացիկ աշխատանքներին:

 

Հարցազրույցը՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ

Spread the love