«Ես չեմ ասել, Քսենոփոնն է ասել» այս կարգախոսով էլ սույն թվականի Օգոստոսի 22-ին, 23-ին և 24-ին, Երևանի սրտում՝ Զաքյան փողոցում, տեղի կունենա «Գարեջրի օրեր» փառատոնն, որի այցելուները հնարավորություն կունենան ոչ միայն համտեսել տեղական և միջազգային գարեջրի տասնյակ տեսականեր, այլև հանդիպել պատմական Քսենոփոնի կերպարին, լուսանկարվել նրա հետ և տեղափոխվել հնագույն Հայաստան՝ զգալու գարեջրագործության պատմության շունչը։
«Գարեջրի Օրեր» փառատոնը հարթակ է, որը
– ներկայացնում է Հայաստանի գարեջրագործական ավանդույթները,
– խթանում է իրադարձային զբոսաշրջությունը Հայաստանում,
– բացում է առաջխաղացման դռներ տեղական արտադրողների համար,
– համախմբում է գարեջրի սիրահարներին բացօթյա և հաճելի միջավայրում,
– ստեղծում է միասնականության մթնոլորտ Երևանի կենտրոնում։
Բացի խմիչքների և սննդի տաղավարներից, փառատոնի ողջ ժամանցային ծրագիրը հիմնված է մինչև 10 թեմատիկ խաղերի վրա։ Փառատոնի տարածքում տեղակայված կլինեն խաղերի համար նախատեսված տաղավարներ, որտեղ այցելուները կմասնակցեն ժամանակակից-ինտերակտիվ մրցումներին և հնարավորություն կունենան շահել բազմազան նվերներ գործընկերների կողմից։
2021 թվականից փառատոնը դարձել է ամառային Երևանի սպասված ձևաչափերից մեկը՝ տարեցտարի ընդլայնելով իր մասշտաբներն ու ներգրավելով հազարավոր այցելուների։ Միջոցառումը բաժանված է մի քանի գոտիների, որոնք ապահովում են այցելուների համեղ, գարեջրառատ և հագեցած ժամանցը։
Միջոցառումը կազմակերպվում է «Էվենտտուրա» ընկերության կողմից՝ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։
