Կոտայքի մարզպետարանի պաշտոնական էջից ծանոթանում ենք՝
Պետական բյուջեի աջակցությամբ Հրազդանում այս տարի սուբվենցիոն 8 ծրագիր կյանքի կկոչվի, իսկ Բյուրեղավանում՝ 6 ծրագիր
Կոտայքի մարզից ՏԿԵՆ ներկայացված սուբվենցիոն ծրագրերի փաթեթից մարզկենտրոն Հրազդանից 8 սուբվենցիոն ծրագրային հայտ է հավանության արժանացել ոլորտային գերատեսչությունների կողմից:
Ըստ այդմ,
Կհիմնանորոգվեն և կվերանորոգվեն Հրազդանի թիվ 11, թիվ 6, թիվ 8 մանկապարտեզների շենքերը և թիվ 4 մանկապարտեզի 2-րդ մասնաշենքի միջանցքը, ինչպես նաև կկառուցվի թիվ 15 մանկապարտեզի կոյուղու ցանցը (պետական բյուջեի ֆինանսավորման չափը՝ 70 %)
Լեռնանիստում կկառուցվի խմելու ջրի ջրամատակարարման համակարգ (պետական բյուջեի ֆինանսավորման չափը՝ 70 %)
Հիմնանորոգման աշխատանքներ կիրականացվեն Հրազդանի Շառլ Ազնավուրի անվան զգոսայգու տարածքում, իսկ բնակավայրերում կտեղադրվեն մանկական ճոճանակներ և կբարեկարգվեն տարածքները
3 տարբեր ծրագրերի շրջանակներում Հրազդանում, Լեռնանիստում կհիմնանորոգվեն ներհամայնքային և միջթաղամասային ճանապարհներ, իսկ Քաղսի, Սոլակ, Ջրառատ, Հրազդան բնակավայրերում կկառուցվեն նաև կանգառներ: Մաքրավանում էլ կիրականացվի ավտոտեխսպասարկման կայանատեղիի և ծածկարանի կառուցում
Հրազդանի թիվ 1 երաժշտական դպրոցում կկառուցվի ջեռուցման համակարգ, իսկ թիվ 2 երաժշտական դպրոցում կամրացվի ջեռուցման շենքի հիմքը, կկատարվի ներքին հարդարում: Քաղսիում էլ կիրականացվի մշակույթի տան և տարեցների համար նախատեսված շենքի ներքին հարդարում
Կիրականացվի նաև լուսավորության ցանցի արդիականացման և Հրազդան համայնքի երկու մուտքերի լուսավորության համակարգի կառուցում:
Ոլորտային գերատեսչությունների կողմից հավանության արժանացած 6 ծրագրերի շրջանակում Բյուրեղավանում
Կկառուցվի մանկապարտեզ (պետական բյուջեի ֆինանսավորման չափը՝ 70 %)
Կկառուցվի ոռոգման համակարգի ներքին ցանց (պետական բյուջեի ֆինանսավորման չափը՝ 60 %)Կկառուցվի մարզադպրոց
Կիրականացվի քաղաքային պոլիկլինիկայի գույքի ձեռքբերման ծրագիր
Հանգստի գոտու վերանորոգման շրջանակներում կկառուցվի պուրակ
Կասֆալտապատվեն ճանապարհներ:
Կազմեց՝ Կարինե Սարգսյանը