Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում մարտի 18-ի ցերեկը մարզերի զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռներում եւ նախալեռներում՝ ձյան տեսքով։

Լեռնային շրջաններում սպասվում է բուք, ճանապարհներին՝ ցածր տեսանելիություն. Օդերեւութաբանները նաեւ հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում են կանխատեսում, տեղ-տեղ՝ մինչեւ 14-18 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, երբեմն՝ ձյան տեսքով։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -2 -4, վաղը ցերեկը՝ +4 +6։

Շիրակում գիշերը՝ -7 -11, ցերեկը՝ 0 -5,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -6 -10, ցերեկը՝ -2 +1,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -3 -5, ցերեկը՝ +2 +6,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -8 -13, ցերեկը՝ -4 +1,

Լոռիում գիշերը՝ -8 -11, ցերեկը՝ 0 -5,

Տավուշույմ գիշերը՝ -3 -8, ցերեկը՝ -2 +2,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -10 -13, ցերեկը՝ -2 -5,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -2 -6, ցերեկը՝ +1 +6,

Արարատում գիշերը՝ -1 -3, ցերեկը՝ +6 +9,

Արմավիրում գիշերը՝ -2 -4, ցերեկը՝ +6 +8,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -9 -12, ցերեկը՝ 0 -3,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -1 -3, ցերեկը՝ +6 +8,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ 0 -4, ցերեկը՝ +3 +7,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -5 -9, ցերեկը՝ 0 -3,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ 0 -2, ցերեկը՝ +2 +6։

Spread the love