«ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներ ընդունվում են Ծառայության ավելի քան 40 հասցեներում․

✅️մարզերում՝ բոլոր ստորաբաժանումներում,

✅️Երևանում՝ Զաքյան 3 հասցեում գործող բաժնում,

✅️Ծառայության գլխամասային գրասենյակում,

✅️ինչպես նաև ՆԳՆ սպասարկման գրասենյակներում՝ շրջիկ ձևաչափով։

ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ

2025 թվականի սեպտեմբերի 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք ազատվում են պետական տուրքի վճարից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում 22․01․2025 թվականին կատարված փոփոխությունների արդյունքում»։

Spread the love