Ո՞վ էր ճիշտ՝ սպառողը, որը ցանկանում էր հետ վերադարձնել գնված սառնարանը և հետ ստանալ իր գումարը, թե՞ վաճառողը, որը պնդում էր, որ սառնարանի հետ կապված խնդիրը ծագել է սպառողի մեղքով։
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նիստերի դահլիճում այսօր վիճում և որոշումներ էին կայացնում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մի խումբ սաներ։
Սեպտեմբերի 1-ի առթիվ կազմակերպված այս միջոցառման ընթացքում նրանք հարստացրեցին սպառողների իրավունքների վերաբերյալ իրենց գիտելիքները և հետագայում կկարողանան արդեն իրական իրավիճակներում դրանք կիրառել, ինչպես նաև օգտակար խորհուրդներ տալ ծնողներին։
