Հանրային քննարկում 2025թ․ հուլիսի 4-ին ուժի մեջ մտած «Կրիպտոակտիվների մասին» օրենքի կիրարկման համար անհրաժեշտ կարգավորումների նախագծերի շուրջԱռաջիկա ամիսներին նախատեսվում է հանրայնացնել և հրապարակել հետևյալ նախագծերը.
- կրիպտոակտիվների առաջարկի փաստաթղթի բովանդակության նկատմամբ պահանջներ,
- կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց (ԿԱԾՄԱ) գրանցման, լիցենզավորման ընթացակարգեր,
- ԿԱԾՄԱ-ների ղեկավարների գրանցման կարգ,
- ԿԱԾՄԱ-ների հաճախորդների միջոցների պաշտպանության կանոններ,
- ԿԱԾՄԱ-ների տնտեսական նորմատիվների, դրանց չափերի և հաշվարկման կարգ,
- ԿԱԾՄԱ-ների գործունեության նկատմամբ ըստ ծառայության կամ գործունեության մանրամասն պահանջներ,
- ԿԱԾՄԱ-ների գործառույթների պատվիրակման կանոններ:
Նշվածի համատեքստում ներկայացնում ենք «Կրիպտոակտիվների առաջարկի փաստաթղթի բովանդակության նկատմամբ պահանջներ» կանոնակարգի նախագիծը՝ միաժամանակ հայտնելով նախագծի հանրային քննարկման գործընթացի մեկնարկի մասին:
Այսպիսով, հրավիրում ենք բոլոր շահագրգիռ անձանց իրենց դիտարկումներն ու առաջարկությունները ներկայացնել նախագծի վերաբերյալ մինչև ս.թ. սեպտեմբերի 19-ը՝ դրանք ուղարկելով mcba@cba.am էլեկտրոնային հասցեին` որպես նամակի թեմա (subject) նշելով «Կրիպտոակտիվների առաջարկի փաստաթուղթ»: Խնդրում ենք նամակում նշել անուն ազգանուն, առկայության դեպքում այն կազմակերպությունը, որը ներկայացնում եք, ինչպես նաև կոնտակտային տվյալ հետադարձ կապի հաստատման համար: Ներկայացված առաջարկությունները Կենտրոնական բանկի կողմից ամփոփելուց հետո կկազմակերպվի հանդիպում դիտարկումներով հանդես եկած անձանց և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ դրանք քննարկելու նպատակով, իսկ ստացված դիտարկումներն ու դրանց վերաբերյալ դիրքորոշումները կհրապարակվեն:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ Կենտրոնական բանկի կայքում՝ https://www.cba.am/hy/%D5%86%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80/%D5%AF%D6%80%D5%AB%D5%BA%D5%BF%D5%B8%D5%A1%D5%AF%D5%BF%D5%AB%D5%BE%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF%D5%AB-%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%AE%D5%A5%D6%80%D5%AB-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6/451/
