Universe Art” միջազգային փառատոնը կայացավ սեպտեմբերի 6-ին 2025Թեմաներ հայ երեխաների աչքերով Ֆրանսիան և Ազատ թեմա Մասնակցում էին մոտ 600 երեխաներ 5-18 տար. ամբողջ Հայաստանից։ Ցուցահանդեսը բացվեց ՀՀ Նկարիչների միությունում առաջին հարկում որից հետո նույն օրը հանդիսավոր մրցանակաբաշխությունը գալա համերգով կայացավ Հայ- Սլավոնական համալսարանում մեծ դահլիճում։ Բացմանը ելույթ ունեցան ՀՀ վաստակավոր արտիստ,երգչուհի Զարուհի Բաբայանը իր սաների հետ Նաև Սոֆի Դեվոյանի անվ.պարի դպրոցի սաները։ Ընթացքում եղան շատ անակնկալ գեղեցիկ ելույթներ։
Այս անգամ ժյուրիի պատվավոր նախագահներ ԱՄՆ-յից,գեղանկարիչ Սամվել Մարությանը Իսկ փառատոնի համահիմնադիրներն են ՀՀ վաստակավոր նկարիչ Աննա Հարությունյանը և ՀՀ վաստակավոր արտիստ,երաժիշտ Էդգար Գյանջումյանը փառատոնի լավագույն նկարները կցուցադրվեն Փարիզում։
Փառատոնի նպատակն է գտնել նոր տաղանդներ Հայաստանից և արտ երկրից ներկայացնելով և տարածելով հայ արվեստը ամբողջ աշխարհով փառատոնի շրջանակներում եղավ նաև հանդիպում ՀՀ ժող.նկարիչ Արամ իսաբեկյանի հետ որտեղ մասնակից երեխաները հնարավորություն ունեցան անձամբ ծանոթանալ իր արվեստի հետ Պատվավոր հյուրն էր ՀՀ վաստակավոր արտիստ,դերասանուհի Մայրանուշ Գրիգորյանը,որը հանձնեց մեծ և հատուկ մրցանակները Նաև մեր փառատոնի հովանավորներից էր Ֆենիքս գրախանութը,որը ինչպես միշտ նվիրում է գեղեցիկ նվերներ երկու մեծ մրցանակակիրներին և 5 հոգուն հատուկ մրցանակակիրներին։ Նաև փառատոնը համագործակցում է երկար ժամանակ Վ.Սպիվակովի միջազգային փառատոնի հետ ” Москва встречает друзей” Որտեղ ներկայացնում ենք հաղթող երկու մեծ մրցանակակիր երեխաներին Մոսկվայոմ
