ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԻՐԱՑՈՒՄՆ ԱՐԳԵԼՎԵԼ Է, ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿԱՍԵՑՎԵԼ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Միթ Ֆուդ» ՍՊԸ-
ին պատկանող մսամթերքի արտադրամասում (ք․Երևան Օհանովի փողոց) իրականացված վերահսկողության
ընթացքում նմուշառում են կատարել առկա ապրանքատեսակներից և ներկայացրել լաբորատոր
հետազոտության:

Փորձաքննությամբ փաստվել է, որ «Նրբերշիկ նրբահամ» արտադրատեսակի նմուշը «նատրիումի նիտրիտ
վերահաշվարկված ըստ NaN02-ի» ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական
կանոնակարգերով պահանջվող նորմերին: Ըստ այդմ՝ սննդամթերքը համարվում է վտանգավոր:

Վերահսկող մարմնի որոշմամբ՝
• Մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Նրբերշիկ
նրբահամ արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է,
• հանձնարարվել է արտադրատեսակը համապատասխանեցնել իրավական ակտերով ամրագրված
նորմերին,

• տնտեսվարողին տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու
կամ օգտահանելու մասին կարգադրագիր,

• սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:

Spread the love