ԿԱՐԵԿՑԱՆՔ, ԹԵ՞ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ. ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԿԵՐՊԱՐԸ ՀԱՅ  ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

Ընթացիկ տարին հոբելյանական է ՄԱԿ/ Միավորված Ազգերի կազմակերպության/ համար: 1945 թվականին հստեղծվեց կազմակերպությունը  և այս տարի՝ ութսունամյակի հետ կապված սպասվում են տարբեր միջոցառումներ  ներկայացնելով տարբեր աշխատանքներ , որոնք իրականացվել են վերջինիս կողմից ըստ ոլորտնիր և առաջնահերթությունների

Օրերս կազմակերպությունը  մեր երկրում հարցումներ էր իրականացրել  տղամարդկանց շրջանում  փորձել մի քանի դրվագով  ուսումնասիրել վերջին տարիներին հայ տղմարդու կերպարը և նրա փոփոխությունը: Այս համատեքստում  ՄԱԿ-ի հայաստատնյան գրասենյակը  հրավիրել էր  ԶԼՄ և այլ հասարկական ոլորտի կառույցի ներկայացուցիչների , որպեսզի  ներկայացնի ուսումնասիրությունը և դրանից բխող հետագա  հնարավոր զարգացումները:

Ստորև ՝ ներկայացնում ենք  ՄԱԿ-ի ամփոփ հրապարակումը:

Մի կողմից՝ կարեկցանք և պատասխանատվություն, մյուս կողմից՝ ավանդական
կարծրատիպեր. սա է այն հիմնական բացահայտումը, որը արվել է «Դրական առնականություն 2.0»
ծրագրի շրջանակում իրականացված նոր հետազոտությամբ: Ավելի քան 2000 երիտասարդների շրջանում
իրականացված այս հարցումը ցույց է տալիս, որ Հայաստանում տղամարդու կերպարի մասին
պատկերացումները փոխվում են: 16-25 տարեկան երիտասարդները՝ և՛ տղաները, և՛ աղջիկները, թեև
ավելի շատ են կարևորում կարեկցանքը, պատասխանատվությունը և բարությունը՝ ագրեսիայի փոխարեն,
միևնույն ժամանակ զգալի թվով տղաներ դեռ հանդուրժող են ընտանեկան բռնության նկատմամբ։
Սույն թվականի սեպտեմբերի 16-ին ՄԱԿ-ի գրասենյակում տեղի է ունեցել հետազոտության
արդյունքների ամփոփումն ու ծրագրի եզրափակիչ մամուլի ասուլիսը։ Այս ծրագիրն իրականացվել է
TeensLIVE Հայաստան-ի կողմից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի
(UNAIDS) աջակցությամբ։
Հարցումը, որին մասնակցել է ավելի քան 2000 երիտասարդ, ցույց է տալիս, որ Հայաստանում
տղամարդու կերպարը փոխվում է։ Երիտասարդները, հատկապես կանայք, առնականության մասին իրենց
պատկերացումները կապում են ոչ թե ֆիզիկական ուժի, այլ ներքին որակների հետ։ Սակայն, այս դրական
միտումի հետ մեկտեղ, հարցումը բացահայտել է, որ երիտասարդ տղամարդկանց զգալի մասը բռնությունը
դեռ համարում է ընդունելի։ Կանանց 93%-ը կտրականապես մերժում է այն գաղափարը, թե «երբեմն
արդարացի է, որ տղամարդը ծեծի իր կնոջը», մինչդեռ տղամարդկանց մոտ այս ցուցանիշը կազմում է
84%։ Այս տարբերությունը ենթադրում է, որ կանայք ավելի հավանական է, որ տեսնում են վնասակար
առնական նորմերի և ընտանեկան բռնության միջև կապը, որը մերժում է տղամարդկանց մեծ մասը:

Ուսումնասիրությունը նաև ընդգծել է, որ մինչ կանայք ավելի բարձր են գնահատում, որ
տղամարդիկ հոգատար լինեն իրենց զուգընկերների և երեխաների նկատմամբ, տղամարդիկ ավելի հակված
են առաջնահերթություն տալ ավանդական հատկանիշներին, ինչպիսիք են «պատիվը բռունցքներով
պաշտպանելը» և զինվորական ծառայությունը։
Արդյունքները հաստատում են, որ ընտանիքը, ընկերները և հասարակությունն առնականության
ընկալումների վրա հիմնական ազդեցություն ունեցողներն են։ Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ
երիտասարդ տղամարդկանց վրա ավելի մեծ ազդեցություն ունեն հայկական ավանդական մշակույթի
կարծրատիպերը, մինչդեռ կանանց մոտ մեդիան և սոցիալական ցանցերն ավելի մեծ դերակատարում ունեն։
«Այս հարցումը ցույց է տալիս, որ Հայաստանի երիտասարդները պատրաստ են մարտահրավեր
նետել հին կարծրատիպերին և վերաիմաստավորել, թե ինչ է նշանակում լինել տղամարդ։ Գնահատելով
կարեկցանքն ու պատասխանատվությունն ագրեսիայի փոխարեն՝ նրանք ճանապարհ են հարթում ավելի
առողջ հարաբերությունների և ավելի հավասար հասարակության համար», – ասել է TeensLIVE
Հայաստան-ի գենդերային հարցերով պատասխանատու Արմի Մկրտչյանը։ «Ստացված պատկերացումները
կարևոր նշանակություն կունենան ապագա երիտասարդական ծրագրեր մշակելու և Հայաստանում
գենդերային հավասարության վերաբերյալ քաղաքականությունների քննարկման համար»,- եզրափակել է
նա։
Արդյունքների հիման վրա ստեղծվել են նորարարական գործիքներ՝
«Բարուժան» անվանումով արհեստական բանականությամբ աշխատող տելեգրամյան բոտ, որն
օգնում է երիտասարդներին ստանալ տեղեկատվություն հոգեկան առողջության, գենդերային
հավասարության և բռնության թեմաներով։
Ուսումնական ուղեցույց՝ նախատեսված 7-10-րդ դասարանների աշակերտների համար՝ «Առողջ
ապրելակերպ» դասընթացի շրջանակում։
Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ՄԱԿ-ի Միացյալ ծրագրի (UNAIDS)
տարածաշրջանային գրասենյակի գենդերային հավասարության և երիտասարդության հարցերով
պատասխանատու Ելենա Կիրյուշինան նշել է․«Գենդերային բռնությունը մնում է լուրջ խնդիր, որը
արմատացած է վնասակար նորմերի մեջ, որոնք հատկապես ազդում են կանանց և աղջիկների,
մասնավորապես Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (EECA) բոլոր երկրների, ներառյալ

 

Հայաստանի խոցելի համայնքների ներկայացուցիչների վրա։ Ես ուրախ եմ տեսնելու աղջիկների և
երիտասարդ կանանց ներգրավվածությունը և նրանց շրջանում իրականացված հարցման արդյունքներն այս
եզակի նախագծի երկրորդ փուլում։ Այն փաստը, որ յուրաքանչյուր տասներորդ երիտասարդ տղամարդ
պատրաստ է արդարացնել ընտանեկան բռնությունը, հստակ նշան է, որ մենք պետք է շարունակենք մեր
ջանքերը՝ ուղղված դրական առնականության կառուցմանը, էմոցիոնալ ինտելեկտի, կարեկցանքի և ոչ բռնի
հաղորդակցման խթանմանը»։
Ծրագիրը համահունչ է Հայաստանի 2025-2028 թվականների գենդերային ռազմավարությանը՝ շեշտելով
վնասակար առնականությունների դեմ պայքարի և գենդերային հավասարության խթանման կարևորությունը։

Spread the love