Երևանում շարունակվում է ջրահեռացման համակարգերի արդիականացումը

 

Մայրաքաղաքում մեկնարկել է առաջնահերթ վերակառուցման ենթակա կոյուղագծերի ջրահեռացման
համակարգի արդիականացման ծրագիրը, որն ընդգրկում է 9 վարչական շրջան՝ 22 հասցեներով: Ծրագրի
ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից: Նախագծի դերը մեծ է հատկապես
մայրաքաղաքի այն բնակելի տարածքների համար, որտեղ ստեղծումից ի վեր չի գործել կոյուղատար
համակարգ: Նմանօրինակ 83 հասցեներից 12 հասցեում արդեն իսկ ավարտվել է մեծ ու փոքր ծավալի
կոյուղագծերի կառուցումը: Դրանցից մեկն էլ Էրեբունի վարչական շրջանի Մուշավան թաղամասն է, որտեղ
կառուցվել է 4,5 կմ երկարությամբ կոյուղագիծ:

 

Spread the love