ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից կատարված օպերատիվ վերլուծության հիման վրա 2021թ․ ցորենի ինքնաբավության մակարդակը կազում է շուրջ 26.4 տոկոս: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Միաժամանակ հայտնում ենք, որ համաձայն Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների 2021թ․ հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունը կազմել է 123 314 հեկտար, որից ցորենինը՝ 58 967 հեկտար, իսկ ըստ մարզպետարաններից ստացված օպերատիվ տեղեկատվության 2021թ․ աշնանը կատարվել է շուրջ 53 335 հեկտար մակերեսով աշնանացան ցորենի ցանք։
2021թ․ ՀՀ մարզպետարաններից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն հացահատիկային մշակաբույսերի համախառն բերքը կազմել է շուրջ 144 055 տոննա (ցորեն, գարի, եգիպտացորեն), որից ցորենինը՝ կազմել է շուրջ 96 262 (աշնանացան ցորեն՝ 94 241 տոննա, իսկ գարնանացան ցորեն՝ 2020,5 տոննա)։