Հայաստանի և Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մարմինները շարունակում են ակտիվորեն համագործակցել սպառողների շահերի պաշտպանության ուղղությամբ
«Հայաստանում սպառողների և մրցակցության պաշտպանության կիրարկման արդյունավետ մեխանիզների զարգացում» աջակցութան ծրագրի շրջանակում Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի պատվիրակությունը՝ հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանի գլխավորությամբ այցելել էր Լեհաստան` սպառողների շահերի պաշտպանության օրենսդրության կիրարկման փորձին առնչվող առանձին հարցեր ուսումնասիրելու նպատակով։
Հանձնաժողովի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության (UOKiK) կենտրոնական գրասենյակում, Պոզնանի և Գդանսկի տարածքային մասնաճյուղերում, ինչպես նաև առևտրի տեսչական մարմիններում։
«Տարիներ առաջ մենք սկիզբ դրեցինք Ձեզ հետ համագործակցությանը սպառողների շահերի պաշտպանության ոլորտում, և թեև այն ժամանակ դժվար էր հավատալ, սակայն արդեն այսօր Լեհաստանի օրինակով Հայաստանի մրցակցային մարմինը հանդիսանում է նաև սպառողների շահերի պաշտպանության կենտրոնական մարմին։ Օրենքն ընդունված է, դրանից բխող ենթաօրենսդրական ակտեր ենք մշակել և ընդունել, երկու ամսվա ընթացքում նախաձեռնել ենք շուրջ 50 վարույթ։ Բացի այդ նաև սկսել ենք համագործակցել ՀԿ-ների հետ սպառողների անհատական բողոքների առնչությամբ»,-նշել է ՄՍՇՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը UOKiK-ի փոխնախագահ Դանիել Մանկովսկիի հետ հանդիպման ընթացքում։
Լեհ գործընկերները ներկայացրել են իրենց փորձը թվային հարթակներում անբարեխիղճ գործելակերպի, սպառողների շահերի պաշպանության իրավախախտման դեպքերի բացահայտման նպատակով թվային գործիքների կիրառման, ապրանքների գնի ներկայացման, այդ թվում՝ զեղչերի կարգավորումների, ՀԿ-ների հետ համագործակցության, տեղեկատվական և կրթական արշավների իրականացման և այլ հարցերի շուրջ։
Ծրագրի շրջանակում հոկտեմբերին նախատեսվում է նաև Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի ներկայացուցիչների այց Երևան։
