Սույն թվականի սեպտեմբերի 24-ին ԲՊՀ բակում տեղի ունեցավ «Լեզուների եվրոպական օր 2025» միջոցառումը: Լեզուների եվրոպական օրը հռչակվել է 2001 թ․-ին Եվրոպայի Խորհրդի կողմից, որի նպատակն է` խրախուսել բազմալեզվությունը:
Միջոցառման հիմնական թիրախը ավագ և միջնակարգ դպրոցների աշակերտներն էին, քոլեջների ուսանողները: Միջոցառման ընթացքում ներկայցվեցին համալսարանում դասավանդվող լեզուները, մասնագիտությունները, միջազգային ծրագրերի հնարավորությունները: Ողջույննի խոսքով միջոցառումը բացեց Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դ. Գյուրջինյանը:
Նա մաղթեց մասնակիցներին բեղմնավոր և հետաքրքիր ուսանողական կյանք և հետագա աշխատանքային վերելք: Միջոցառմանը յուրահատուկ շունչ հաղորդեց Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի երգչախումբը, որը ժեստերի յուրահատուկ, անչափ գեղեցիկ լեզվի միջոցով ներկայացրեց մի քանի երգ: Մասնակիցները մեծ ոգևորությամբ շրջեցին տաղավարներով, ծանոթացան ներկայացված նյութերին, տարբեր երկրների մշակույթներին, մասնակցեցին թեմատիկ խաղերի: Ահա աշակերտների կարծիքներից մի քանիսը միջոցառման մասին, որոնցով նրանք կիսվեցին մեզ հետ. «Հիացած ենք, շատ վառ տպավորություններով ենք հեռանում» թ. 16 ավագ դպրոց: «Մենք շատ գոհ ենք այս միջոցառումից, դուք շատ լավն եք: Շնորհակալություն ամեն ինչի համար», թ. 105 ավագ դպրոց: «Լեզուների եվրոպական օր 2025» միջոցառման ծրագրի իրականացմանը մեծապես աջակցել են «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը:
