Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 19 նոր դեպք. մահացել է 2 քաղաքացի

Հայաստանում մարտի 24-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 19 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422401-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Վերջին մեկ օրում կատարվել է 2231 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2959560 է:

Փաստացի այս պահին բուժվում է 2490 պացիենտ, նվազել է 29-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 409635 անձ` վերջին մեկ օրում 47 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 8604 է:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1673 է:

Spread the love