ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են
իրականացրել անհատ ձեռնարկատեր Գրիգոր Տեփանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Երևան,
փ. Ա. Ահարոնյան), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր
հետազոտության:
Ըստ փորձաքննության արդյունքների՝ խոզի շաուրմա արտադրատեսակի նմուշը «ՄԱՖԱնՄՔ»
(մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ), «S.aureus, հավի շաուրմա արտադրատեսակի
նմուշը «ՄԱՖԱնՄՔ», «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), S.aureus, ախտածին ա/թ
սալմոնելաներ, մայոնեզ արտադրատեսակի նմուշը ՄԱՖԱնՄՔ», «ԱՑԽՄ», «S.aureus», ախտածին
ա/թ սալմոնելաներ ցուցանիշներով չեն համապատասխանել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով սահմանված
պահանջներին։
Արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու
համար։
