ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է
«Ազարիա» ՍՊ ընկերությանը (ք. Երևան, Ս․ Բաղդասարյան փ.) պատկանող մսամթերքի արտադրամասի
արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «պելմեններ» և «տավարի քաբաբ»
արտադրատեսակների արտադրությունը։
Լաբորատոր փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ «պելմեններ» (արտադրված
11.09.2025) արտադրատեսակի նմուշը «ախտածին ա/թ սալմոնելաներ» ցուցանիշով և «տավարի
քաբաբ» (արտադրված 11.09.2025) արտադրատեսակի նմուշը «ախտածին ա/թ սալմոնելաներ» և
«ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշներով չեն համապատասխանել ԵԱՏՄ
տեխնիկական կանոնակարգով հաստատաված նորմերին։
Տնտեսվարողին տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու,
ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր։
