ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ (18751957 թթ.)՝ հայ նշանավոր բանաստեղծ, արձակագիր, հասարակական
գործիչ, հրապարակախոս, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943 թ.):
Ծնվել է Ալեքսանդրապոլ քաղաքում (այժմ՝ Գյումրի): Նախնական կրթությունը ստացել է Ալեքսանդրապոլում,
ուսումը շարունակել Հառիճի վանքի դպրոցում, այնուհետև՝ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:
18931895 թթ. ուսանել է Գերմանիայում Լայպցիգի համալսարանի գրականության և փիլիսոփայության
բաժնում:
1897 թ. Ալեքսանդրապոլում լույս է տեսել Իսահակյանի բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն`
«Երգեր ու վերքեր» խորագրով:
1909 թ. գրել է հռչակավոր «Աբու-Լալա Մահարի» պոեմը, որի գլխավոր հերոսը ինքը` բանաստեղծն է՝
համամարդկային ցավի ու տառապանքի, անհատի ողբերգության կրողը:
Գրական գործունեությանը զուգահեռ Իսահակյանը զբաղվել է նաև ազգային-քաղաքական գործունեությամբ, որի
համար բազմիցս հետապնդվել է: Շուրջ 20 տարի հարկադրաբար ապրել և ստեղծագործել է հայրենիքից հեռու՝
Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Ֆրանսիայում:
1936 թ. Իսահակյանը վերադարձել է հայրենիք: Նրա կյանքի վերջին տարիներն անցել են
համաժողովրդական սիրո ու մեծարանքի մեջ. նրան տրվել է «Վարպետ» պատվանունը:
1946-1957 թթ. եղել է Հայաստանի գրողների միության նախագահը:
Ավետիք Իսահակյանը բազմաժանր գրող է․ գրել է բանաստեղծություններ, պոեմներ, պատմվածքներ, առակներ,
Հայկական հարցին վերաբերող հրապարակախոսական հոդվածներ, հուշեր ու նամակներ:
Բանաստեղծի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, դրանց հիման վրա գրվել են
երգեր, սիմֆոնիաներ, այլ երաժշտական գործեր:
Հայաստանում մի շարք փողոցներ, դպրոցներ, գրադարաններ անվանակոչվել են Իսահակյանի անունով։
Երևան և Գյումրի քաղաքներում գործում են Իսահակյանի տուն-թանգարանները, նրա հիշատակը հավերժացնում են
այնտեղ գտնվող հուշարձանները: Ի պատիվ բանաստեղծի՝ Հայաստանի գրողների միությունը սահմանել է «Ավետիք
Իսահակյան» գրական մրցանակը:
Դիմերես՝ Արագած լեռը, Ավետիք Իսահակյանի «Արագածին» բանաստեղծությունից քառատող:
Դարձերես՝ Ավետիք Իսահակյանի դիմապատկերը և ստորագրությունը:
Էսքիզների հեղինակներ՝ Կարապետ Աբրահամյան (դիմերես), Լուսինե Լալայան (դարձերես):
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 10 000 դրամ
Մետաղը/հարգը ոսկի 900 0
Քաշը 8,6 գ
Տրամագիծը 22,0 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Թողարկման քանակը 300 հատ
Թողարկման տարեթիվը 2025
