«Պռոշյանի կոնյակի գործարան» -ը խաղողը մթերում է բարձր գնով և պատշաճ.Այգեգործ(Տեսանյութ)

Արարատի մարզում  այս տարի խաղողի բերքի մթերումը  մեկնարկել է ՊՌՈՇՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ  գործարանը՝«ԱՅԳԵՍՏԱՆ »մասնաճյուղը ,  տեխնիկապես վաղուց է պատրաստվել, որ  պատշաճ կերպով  իրականացնի մթերման հանձված խաղողը , այգեգերծները նախապես  հերթագրվում են և խաղողը բերում տեղում հանձնում և  սահմանված ժակետում բերքի գումարը ստանում. պատմում է գործադիր տնօրեն ՎԱՐՈՒԺԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ:

Գործարանն այս տարի խաղողի բերքը մթերում է  կիլոգրամը 150 դրամով , որը նախորդ տարիների համեմատ բարձր է և մթերումն իրականացնում է առանց սահմանափակումների կախված քանակից և որակից/շաքարայնություն/: Գործարանը որդեգրած իր  սկզբունքների համաձայն ՝  ըստ պայմանագրի բոլոր  ֆերմերներից մթերում է, որ վազին խաղող  գյուղացին չթողնի: Գյուղացիները մթերման սպասարկումից և գործարանի կողմից առաջարկված  գնից և պայմաններից  դժգոհ չեն:

Այս մասին  մեզ հետ զրույցում փաստեցին ֆերմերները:

Իսկ  Վ. Առաքելյանը  հերթական քայլն անվանեց /կարևոր/ գյուղացիների համագործակցության շարքից  առաջնայինը՝ փոխվստահությունը , որը ձեռք է բերվել տարիների ընթացքում  գյուղացիների հետ աշխատելով,-  «Մենք կարևորը կազմակերպում ենք այնպես , որ մեր գյուղացիներին  հնարավորինս  բարձր գին վճարենք կախված շաքարայնության տոկոսից և մթերման  ժամանակից հերթեր չգոյանան ինչպես նաև լրացուցիչ  ծախսերից նրանք խուսափեն: Դրանով պայմանավորված  մենք  օգտագործում ենք ժամանակակից սարքավորումներ, որպեսզի ֆերմերները   գործարանի մուտքից մինչև  նրանց բեռնաթափոխ մեքենաների հեռանալը պատշաճ կերպով մթերումը կատարեն ՝ թե՛ կշեռքը, թե՛ հոսքագիծը , թե՛ շաքարայնության ստուգումը  յուրաքանչյուրն իրականացվում է  շատ  անհատական և ուշադիր և այս ամենին զուգահեռ    ՊՌՈՇՅԱՆ  ԿՈՆՅԱԿԻ  գործարանի  վարած տնտեսական քաղաքականության  շնորհիվ մեր գյուղացիները շտապում են մշտապես գոհացնել և շարունակել մեր  համագործակցությունը»,-  ասաց՝«Այգեստան»մասնաճյուղի տնօրեն ՎԱՐՈՒԺԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ։

Արտաշատցի  երկարամյա  այգեգործ-ֆերմերի հետ զրույցում պարզ դարձավ, որ վերջինս երկար տարիներ համագործակցում է գործարանի հետ և երբեք չի մտածել իր բերքն այլ տեղ իրացնելու մասին , քանի-որ շատ գոհ է տնօրեն՝ Առաքելյանի աշխատելաոճից  մթերումն լավ կազմակերպելու   համար և գործարանի ընդհանուր սպասարկումից: Դրա համար ֆերմերն   այս տարի կրկին իր  բերքը   հանձնում է  այստեղ և գոհ է  բերքի քանակից եվ  դրանից սպասվող եկամտից:

Մանրամասները տեսանյութում՝

 

Հարցազրույցը՝ Կարինե Սարգսյանի

Spread the love