Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՍԱՏՄ -ն տնտեսվարողի /գործուներությունը/ կասեցրել է, որի հետևանքով առաջացել է վերջինիս դժգոհությունը և սոց .ցանցերում ապատեղեկատվություն էտարածվել:
Մանրամասները հրապարակել է պետական գերատեսչությունը՝
08.10.2025թ. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնական էջում հրապարակվել է
հաղորդագրություն այն մասին, որ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Սամվել Տեր-Պողոսյանին պատկանող՝ (ք․ Երևանի
Սարյանի 22 հասցեում գործող «ԶԱՎԻԿԻ ՂԱՐՍ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը:
Տեղեկացնում ենք, որ, տնտեսավարողը ոչ միայն հրաժարվել է առձեռն ստանալ կասեցման որոշումն ու կատարել դրա
պահանջը, այլև սոցիալական ցանցերի էջերով հրապարակել է հանրությանը ապակողմնորոշող տեղեկատվություն՝
նշելով, թե ՍԱՏՄ պաշտոնական տեղեկատվությունը «կեղծ» է:
Տնտեսավարողի պահվածքը նվազագույնն անպարկեշտ է, քանի որ Տեսչական մարմնի պաշտոնական էջում
հրապարակվում է միմիայն որոշմամբ հաստատված տեղեկատվություն:
Հիշեցնենք. որ լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ «ԶԱՎԻԿԻ ՂԱՐՍ» հանրային սննդի օբյեկտում
արտադրվող «հացով բրդուճ շաուրմայի խոզ+հավ» արտադրատեսակի նմուշը՝ ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և
ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ), ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), E.coli, S.aureus, ախտածին ա/թ
սալմոնելաներ, իսկ «մայոնեզ» արտադրատեսակի նմուշը ՄԱՖԱնՄՔ, ԱՑԽՄ, S.aureus, ախտածին ա/թ
սալմոնելաներ ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով
սահմանված պահանջներին։
Ծանուցում. Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «Տեղեկատվություն տնօրինողն անհապաղ
հրապարակում կամ այլ մատչելի ձևով հանրությանը տեղեկացնում է իր տնօրինության տակ գտնվող այն տեղեկությունը,
որի հրապարակումը կարող է կանխել պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգին,
ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆՆ ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, շրջակա միջավայրին,
անձանց սեփականությանն սպառնացող վտանգը»։
