Տեղեկատվություն՝ պետությանը վերադարձված ապօրինի ծագում ունեցող գույքի տնօրինման վերաբերյալ

2023-2025թթ․ ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման
և պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում Պետական գույքի կառավարման կոմիտեին են
փոխանցվել 32 միավոր անշարժ գույք և 2 տրանսպորտային միջոց, մասնավորապես՝
 18 անշարժ գույք ամրացվել են կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել այլ
պետական մարմինների,
 4-ն օտարվել են կամ տրամադրվել վարձակալությամբ,
 11-ը գտնվում են օտարման կամ վարձակալությամբ տրամադրման գործընթացի տարբեր
փուլերում,
 1 անշարժ գույքի վերաբերյալ շրջանառվում է ՀՀ կառավարության որոշման նախագիծ։
Օտարման կամ վարձակալության ենթակա գույքը ներկայացված է պետական գույքի էլեկտրոնային
աճուրդի պաշտոնական կայքում՝ https://e-auctions.am/-ում։
Պետական գույքի կառավարման կոմիտեն շարունակում է իրականացնել ապօրինի ծագում ունեցող
բռնագանձված գույքի ամրացման, հաշվառման, օտարման և վարձակալության գործընթացները։
Պետությանը վերադարձված գույքի ցանկին կարող եք ծանոթանալ հղումով։

Spread the love