Համակարգում կարգապահության և բարեվարքության խախտումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունը
Ներքին գործերի նախարարության որդեգրած սկզբունքներից է:
Նախարարությունը պարբերաբար ներկայացնում է կարգապահական հանձնաժողովի ծառայողական քննությունների
արդյունքները։
Հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ
նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը:
Մասնակցել են Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը,
ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության
մշակման և մոնիթորինգի վարչության պետը, ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորը և կարգապահական հանձնաժողովում
ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության հինգ ծառայողի նկատմամբ իրականացված
ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:
Քննության առնված նյութերը մասնավորապես վերաբերել են ծառայության ընթացքում կարգապահական կոպիտ
խախտումներին։
ՆԳՆ կարգապահական հանձնաժողովը վերլուծելով փաստական հանգամանքները՝ որոշում է կայացրել միջնորդել
ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության չորս ծառայողի նկատմամբ կիրառել
«Ոստիկանությունից ազատում», իսկ մեկ ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը:
Որոշվել է 4 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. տեղի է ունեցել ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ
