Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 21 նոր դեպք. մահացել է 2 քաղաքացի

Հայաստանում մարտի 26-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 21 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422 444-ի: Այս մասին  տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Վերջին մեկ օրում կատարվել է 2608 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2 964 598 է:

Փաստացի այս պահին բուժվում է 2406 պացիենտ, նվազել է 45-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 409757 անձ` վերջին մեկ օրում 564 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 8608 է:

Նախորդն օրն արձանագրվել է 1 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1673 է:

Spread the love