Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները ՆԳ
նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարությամբ, շարունակում են ինտենսիվ հրդեհաշիջման
գործողությունները Երևանի Նուբարաշենի կենցաղային աղբավայրի մոտ 2 հա տարածքում։
Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ՆԳՆ փրկարարական ծառայողները արդյունավետ
համագործակցում են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների հետ: Տեղում աշխատանքները
համակարգում է ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:
Օրվա ընթացքում օգտագործվել է շուրջ 374 տոննա ջուր, իրականացվել է շուրջ 300 երթ հողալցում՝
կրակի տարածումը կանխելու համար։ Բաց կրակ չկա, կան ծխացող օջախներ, իսկ ծխի ծավալը նվազել
է:
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 10 մարտական հաշվարկ և 3 օպերատիվ խումբ․
ընդհանուր 77 փրկարարական ծառայող, Երևանի քաղաքապետարանի ուժերը՝ ջրատարներով և
ինժեներական տեխնիկայով։
Հրդեհաշիջման աշխատանքներն այս պահին, նույն ինտենսիվությամբ շարունակվում են:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 23։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում
ահազանգ է ստացվել Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի վերաբերյալ։
2
Օպերատիվ արձագանքման արդյունքում արդեն առաջին ժամերին հրշեջ-փրկարարներին հաջողվել է
սահմանափակել կրակի տարածումը՝ մոտ 2 հա մակերեսով կենցաղային աղբի այրման գոտում:
Առաջին օրերին ներգրավվել են 6 մարտական հաշվարկ, 1 օպերատիվ խումբ և 29 փրկարարական
ծառայող, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի 11 բեռնատար, 2 ջրատար և 5 ինժեներական
տեխնիկա։ Հրդեհի վայր է տեղափոխվել 55 բեռնատար հող և մղվել շուրջ 50 տոննա ջուր։
