Երեք օրում բացահայտվել է հանցագործության 223 դեպք. գրանցվել է 45 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 67 մարդ

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 10-13-ը:

Բացահայտվել է 223 հանցագործություն, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

35 դեպք` թմրանյութի հայտնաբերման,

31 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,

22-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության,

16-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության,

10 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,

7 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,

5 դեպք՝ խուլիգանության,

4-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,

3-ական դեպք՝ շորթման, ինքնիրավչության, փաստաթուղթ կեղծելու,

2-ական դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, կաշառակերության, թմրանյութի իրացման, թմրամիջոցների մաքսանենգության։

Բացահայտվել են նաև համակարգչային հափշտակության, բնակարանային գողության, ապօրինի որսի, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, կանխիկ դրամական միջոցների և վճարային գործիքների մաքսանենգության, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, սուտ մատնության և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝

3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,

2 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,

1-ական դեպք՝ ավտոմեքենայի գողության, ճանապարհատրանսպորտային պատահարի, շորթման, մարմնական վնասվածք պատճառելու, խուլիգանության, բնակարանային գողության, ավազակության։

Հայտնաբերվել է 18 հետախուզվող, կամավոր ներկայացել է 6-ը։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 3 օրում գրանցվել է 45 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 67-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Spread the love