Հոկտեմբերի 17-ը հռչակվել է Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր՝ համաձայն 2023 թ.ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանում ընդունված որոշման:
Նախաձեռնության շրջանակում արդեն երկրորդ տարին է՝ Հայաստանում նշվում է այդ խորհրդանշական օրը՝
արժևորելով ոչ նյութական մշակութային ժառանգության դերը հասարակության հոգևոր, մշակութային և
ստեղծագործական ոլորտներում։
Տոնական միջոցառումները տարեցտարի ընդլայնվում են՝ ընդգրկելով ոչ նյութական մշակութային ժառանգության
ոլորտում գործող պետական և հասարակական կառույցների, ստեղծագործական խմբերի ու անհատ կրողների։ Այսկերպ
առավել ընդգծվում է ժառանգության պահպանության, փոխանցման և հանրահռչակման կարևորությունը, ինչպես նաև
բարձրացվում է հանրային իրազեկվածությունը մշակութային ժառանգության պահպանության, տարածման և
փոխանցման հարցերում։
Այս տարի նախաձեռնությանը միացել է ՀՀ 10 մարզի 230 համայնքի շուրջ 360 կազմակերպություն՝ պետական
կրթական ու մշակութային հաստատություններ, հասարակական կազմակերպություններ և անհատներ։
Օրվա խորհրդին համահունչ՝ համայնքներում կանցկացվեն բազմազան մշակութային միջոցառումներ՝
ցուցահանդեսներ, ներկայացումներ, վարպետության դասեր, պարային և երաժշտական միջոցառումներ, որոնց
նպատակն է արժևորել ՀՀ պետական և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում գրանցված ոչ նյութական մշակութային
ժառանգության արժեքները։
ՀՀ համայնքներում իրականացվող միջոցառումների մասին կարելի է տեղեկանալ կից ցանկերի միջոցով։
