«Արհեստական ​​բանականության անատոմիա». Երեւանում կայացավ Silicon Mountains գագաթնաժողովը

Օրերս Երևանում կայացավ «Արհեստական ​​բանականության անատոմիա»
խորագրով Silicon Mountains 2025 գագաթնաժողովը, որը դարձել է երկրի առանցքային
տեխնոլոգիական հարթակը: Միջոցառումը միավորել էր առաջատար փորձագետներին և ոլորտի
առաջնորդներին՝ ցույց տալու, թե ինչ կառուցվածք ունի արհեստական ​​բանականությունը՝ ալգորիթմներից
և նեյրոնային ցանցերից մինչև տվյալների հոսքեր և մարդկային փորձառության դերը թվային
փոխակերպման մեջ:
Գագաթնաժողովի բացման խոսքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց. «Ես կարող եմ հիշատակել
առաջին երեք քայլերը, որոնցով մենք պատկերացնում ենք, որ պետք է աջակցենք տեխնոլոգիական ոլորտի
զարգացմանը։ Դրանցից առաջինը կրթությունն է, երկրորդը կրթությունն է, երրորդը կրթությունն է։
Հաջորդ քայլերը թվարկելով կարող եմ հիշատակել ենթակառուցվածքները, լավ կարգավորումները, լավ
քաղաքականությունները։ Բայց հարց է ծագում, թե ինչ է պետք անել և ինչ է պետք ունենալ լավ
ենթակառուցվածքներ, կարգավորումներ և քաղաքականություններ մշակելու և ունենալու համար։ Կարծում
եմ՝ այստեղ էլ պատասխանը նույն է։ Երեք բան է անհրաժեշտ՝ կրթություն, կրթություն և էլի կրթություն»։
Փաշինյանը նշեց, որ տեխնոլոգիական ընկերություններն արդեն ակտիվորեն ներգրավված են դպրոցական
կրթության զարգացման գործում՝ երկրում ապահովելով առանցքային պայմաններ կայուն աճի և
անվտանգության համար:
ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանն ընդգծեց, որ գագաթնաժողովն
անցկացվում է արդեն իններորդ անգամ, իսկ վերջին երկու տարիներին միջոցառումներն առաջին անգամ
անցկացվել են նաեւ մարզերում՝ Գյումրիում և Լոռիում: «Ձեւաչափը, երբ տարվա ընթացքում մեկ
միջոցառումն անցկացվում է մայրաքաղաքում, իսկ մյուսը՝ մարզերում, հնարավորություն է տալիս
նորարարությունները տարածել ամբողջ երկրի տարածքում: Մենք կարծում ենք, որ տեխնոլոգիաները պետք
է հասանելի լինեն յուրաքանչյուր համայնքի, յուրաքանչյուր դպրոցի և յուրաքանչյուր երիտասարդի
համար», – ընդգծեց Մուսայելյանը: Նա նաև ընդգծեց ավագ դպրոցներում արհեստական ​​բանականության
դասավանդման STEP.ai ծրագրի մեկնարկի կարեւորությունը՝ նշելով, որ ծրագիրը 2024թ. հոկտեմբերից
իրականացվում է երկրի 15 դպրոցներում:

Ծրագրի շրջանակում երեք տարվա ընթացքում աշակերտները խորությամբ ուսումնասիրում են
արհեստական ​​բանականությունը՝ սկսելով հիմունքներից։ 10-րդ դասարանում նրանք սովորում են
ծրագրավորում Python լեզվով, որը հնարավորություն է տալիս կառավարել համակարգիչները։ 11-րդ
դասարանում նրանք ուսումնասիրում են մեքենայական ուսուցում, իսկ 12-րդ դասարանում արդեն
կառուցում են իրական ռոբոտներ։
Գագաթնաժողովին մասնակցում էին աշխարհահռչակ մասնագետներ եւ փորձագետներ՝ Analog Devices-
ի գլխավոր գործադիր տնօրեն, Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ
պետական մրցանակի 2025թ. դափնեկիր Վինսենթ Ռոշը, Flagship Pioneering-ի հիմնադիր և
Moderna-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանը, Հյուսիսային Ասիայի McKinsey & Company-ի
պատվավոր նախագահ Անդրե Անդոնյանը, Nokia-ի Կենտրոնական և Հարավային Եվրոպայի տեխնիկական

INFO@UEICT.ORG WWW.UEICT.AM +374 98 557272
տնօրեն Իվան Լեսիչը, տեխնոլոգիական ձեռնարկատեր և գինեգործ Ադամ Կաբլանյանը, Cognaize-ի
հիմնադիր Վահե Անդոնյանսը և ոլորտի այլ առաջնորդներ: Նրանք կիսվել են իրենց անձնական փորձով և
քննարկել արհեստական ​​բանականության ապագան, գեներատիվ մոդելները, տվյալների կառավարումը և
մարդկային փորձառության դերը:
Գագաթնաժողովի կարևորն իրադարձություններից մեկը Ucom-ի և Nokia-ի միջև փոխըմբռնման
հուշագրի ստորագրումն էր՝ «Ինքնավար ցանցերը և արհեստական բանականության կիրառությունը 6G-ի
համար» թեմայով։ Հուշագիրը ստորագրեցին Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ Nokia-ի
բջջային ցանցերի Եվրոպայի շուկայի ղեկավար, ավագ փոխնախագահ դոկտոր Ռոլֆ Վերները։

Գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել նաև հատուկ նամականիշով երկկողմանի բացիկի մարման
արարողություն՝ նվիրված Silicon Mountains 2025–ին։ Արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետի
աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության
փոխնախարար Գևորգ Մելիքսեթյանը, «Հայփոստ»-ի գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, Հայաստանի
ֆիլատելիստների ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, ՏՀՏ գործատուների միության գործադիր
տնօրեն Էդուարդ Մուսայելյանը և Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ Բացիկի դիզայնը մշակել
է Դավիթ Դովլաթյանը։

Spread the love