«ԷԼԻԶԱ ԵՎ ԳՈՀԱՐ» ՍՊԸ-Ի ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից
իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ
են հայտնաբերվել «Էլիզա և Գոհար» ՍՊԸ-ին պատկանող մարինացված բանջարեղենի և մսային պահածոների
արտադրամասում (Երևան, Նուբարաշեն):

Մասնավորապես՝

-արտադրամասում պահվել են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող նյութեր և պարագաներ,

– հատակների որոշ հատվածներ պատրաստված չեն եղել անջրանցիկ լվացվող նյութերից, եղել են վնասված,

-ինչպես շինության, այնպես էլ պահեստային մասի պատեր պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող,
ախտահանվող նյութերից,

-հոսանքալարերը չեն պահվել պաշտպանիչ տուփի մեջ,

– չի եղել հանդերձարան անձնակազմի համար,

-սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և
բեռնարկղերը չեն եղել պատշաճ մաքրված և ախտահանված:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ մարինացված բանջարեղենի և մսային պահածոների
արտադրության արտադրական գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Spread the love