Ամիօ բանկը մասնակցել է Սյունիքում անցկացված բիզնես համաժողովին

 

Ամիօ բանկը մասնակցել է Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Սյունիքի մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները» թեմայով համաժողովին։

Միջոցառումը մեկնարկել է «Բանկերը մեկ տեղում» էքսպոյով, որի ընթացքում մարզի բնակիչներն ու
ձեռնարկատերերը հնարավորություն են ունեցել շփվելու բանկերի ներկայացուցիչների հետ և տեղեկանալու
ֆինանսավորման հնարավորություններին։
Էքսպոյի ընթացքում Ամիօ բանկը ներկայացրել է բիզնեսների և ֆիզիկական անձանց համար նախատեսված
պրոդուկտներն ու առավելությունները՝ կարևորելով Սյունիքի մարզում բանկային ծառայությունների
հասանելիությունը և գործընկերային հարաբերությունների զարգացումը։ Կապանի մասնաճյուղը դրա լավագույն
օրինակն է․ այն մարզի բնակիչներին ու գործարարներին հնարավորություն է տալիս օգտվել բանկի
ծառայություններից՝ արագ, ճկուն և հարմարավետ կերպով։
Համաժողովին մասնակցել են ՀՀ Կառավարության, Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի ներկայացուցիչներ,
ինչպես նաև Սյունիքի մարզպետարանի, Կապան համայնքի և մարզի բիզնես համայնքի ներկայացուցիչներ։
Ամիօ բանկը շարունակաբար աջակցում է տեղական բիզնեսների զարգացմանը՝ առաջարկելով արդյունավետ
ֆինանսական լուծումներ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Spread the love