«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վաճառքի դեպքում, եթե տրամաբանական գին առաջարկվի, ապա Հայաստանի կառավարությունը կքննարկի նման տարբերակը։ Այս մասին նոյեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, եթե պարզվի, որ Կառավարությունն ի վիճակի չէ իրեն թույլ տալ ընկերության գնումը, ապա նրանք կգնան երկրորդ սցենարով, որը հանգում է միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից մասնավորեցմանը՝ նախարարների կաբինետի մասնակցությամբ։ «Բոլոր դեպքերում պետք է վճարել ՀԷՑ-ին, հարցն այն է, թե ով, մի սցենարի դեպքում կառավարությունը, մյուս սցենարի դեպքում՝ նա, ով ձեռք կբերի ընկերությունը»,- նշել է Փաշինյանը։
Նա պարզաբանեցլ է որ ամեն ինչ կախված կլինի Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից՝ կոչ անելով բոլորին սպասել այս որոշմանը, որից հետո կառավարությունը կձևակերպի իր մոտեցումը։
