Ամիօ բանկը կրճատել է հերթում սպասման ժամանակը մինչև 12 րոպե

Չնայած բանկային ծառայությունների լայնածավալ թվայնացմանը՝ մասնաճյուղերում հերթերի
առկայությունը շարունակում է մնալ մարտահրավեր բոլոր բանկերի համար։ Ամիօ բանկը հետևողականորեն
աշխատում է այս խնդրի լուծման և հաճախորդների սպասման ժամանակը նվազագույնի հասցնելու
ուղղությամբ։

Բանկը, ամփոփելով իր գործունեության երկու տարին, հրապարակում է հաճախորդների սպասման միջին
ցուցանիշը, որը կազմում է 12 րոպե։
Ամիօն նպատակ ունի այս ցուցանիշը հասցնել նվազագույնի՝ զարգացնելով թվային լուծումները և
խրախուսելով գործարքների կատարումը AMIO Mobile հավելվածի միջոցով։
Հավելվածում հասանելի են գրեթե բոլոր բանկային ծառայությունները․ ընդամենը մի քանի րոպեում
հնարավոր է դառնալ բանկի հաճախորդ, բացել հաշիվ, ստանալ անվճար թվային քարտ, գնել
պարտատոմսեր, կատարել փոխանցումներ և տարբեր վճարումներ։
Իսկ ավանդատուների համար հավելվածում գործում են հատուկ տոկոսադրույքներ։ Ի դեպ, Ձեր՝
ամբողջովին անվճար թվային քարտին ամեն ամիս կարող եք ստանալ նաև 5% քեշբեք։ Առաջարկի
մանրամասներին ծանոթացեք այստեղ։

Ամիօ բանկը, որպես պրոգրեսիվ բանկ, շարունակում է զարգացնել թվային պրոդուկտները․ շուտով
հավելվածում կլինեն նաև մի շարք նոր հնարավորություններ, որոնց շնորհիվ Ամիօ բանկի մասնաճյուղ
այցելելը կդառնա ընտրություն, ոչ թե անհրաժեշտություն։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Spread the love