«Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի’ ներկայացուցիչներ, գործընկերներ և ավագանու անդամներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման օրվա առթիվ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգը տարիների ընթացքում կայունորեն զարգացել և ամրապնդվել է՝ դառնալով պետական կառավարման համակարգի կարևորագույն հենասյուներից մեկը։ Այսօր այն ներկայացնում է ժողովրդավարության գործնական իրագործման լավագույն օրինակներից մեկը՝ հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուր քաղաքացու ակտիվորեն մասնակցելու համայնքի կառավարմանը, կիսելու պատասխանատվությունը և նպաստելու համայնքային կյանքի շարունակական բարելավմանը։
Ուժեղ համայնքները ձևավորում են ուժեղ պետություն, իսկ կազմակերպված ինքնակառավարումն ապահովում է երկրի կայունությունն ու զարգացման հավասարակշռությունը:
Շնորհավորում եմ բոլոր համայնքային ծառայողներին, ավագանու անդամներին և ղեկավարներին՝ կատարած նվիրված ու պատասխանատու աշխատանքի, և մեր պետության զարգացման գործում ունեցած իրենց ներդրման համար։
