ԱՄՆ-ն առաջիկա օրերին կհայտարարի սուրճի գների իջեցման միջոցառումների մասին

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն առաջիկա մի քանի օրվա ընթացքում կհայտարարի մի շարք գյուղատնտեսական ապրանքների, մասնավորապես՝ սուրճի և բանանի գների իջեցման միջոցառումների մասին։

«Կարող եմ ասել ձեզ, որ առաջիկա մի քանի օրում դուք կտեսնեք հայտարարություններ այն ապրանքների մասին, որոնք ԱՄՆ-ն չի աճեցնում, դրանց թվում՝ սուրճ, բանան, այլ մրգեր և այլն։ Սա շատ արագ կիջեցնի գները»,- ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր սուրճի ներմուծման մաքսատուրքերը նվազեցնելու մտադրության մասին՝ գների աճով պայմանավորված։ CNN-ը հայտնել է, որ ամերիկացի առաջնորդի կողմից սահմանված մաքսատուրքերը երկրում սուրճի մանրածախ գների գրեթե 21% տարեկան աճի պատճառ են դարձել։ Սուրճի ազգային ասոցիացիայի տվյալներով՝ ԱՄՆ-ն ներմուծում է երկրում սպառվող սուրճի ավելի քան 99%-ը։ Սուրճի հատիկների ամենամեծ քանակը գալիս է Բրազիլիայից (ավելի քան 30%), Կոլումբիայից (18.3%) և Վիետնամից (6.6%)։

Spread the love