ՀՀ արտգործնախարարը նոյեմբերի 13-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 13-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ին։

Նախարարության տվյալներով՝ այցի ընթացքում Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին կհանդիպի ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։

Նախարարները կքննարկեն ռազմավարական գործընկերության հարաբերությունները և տարածաշրջանային համագործակցությունը։ Հանդիպումից հետո նրանք մամուլի համար հանդես կգան հայտարարություններով։

Արարատ Միրզոյանը կհանդիպի Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի, վարչապետ Իրակլի Կոբախիձեի և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։

ՀՀ արտաքին գործերի նախարարը ծաղկեպսակ կդնի Վրաստանի միասնության համար զոհված հերոսների հուշարձանին։

Spread the love