Ձեռնպահ, ակացիա ու ալբիցա Չարենցավան համայնքի կարիքների համար.

Նոյեմբերի 14 -ին տեղի ունեցավ Չարենցավան համայնքի  հերթական  ավագանու նիստը: Օրակարգում քննարկվում էր ութ հարցեր:

/ՔՊ/ խմբակցության ավագանին ձեռնպահ քվեարկեց /Լիթոս/ ՍՊԸ  Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի  Գյումուշի լիթոլիդային  ավազների հանքավայրերի  տարածքում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներին համաձայնություն տալու նախագծին:

Իսկ Չարենցավան համայնքի 2025 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու  նախագծի շուրջ , բազմաթիվ հարցեր հնչեցին կապված  /Կոտայք ՋՕԸ/ ընկերության կողմից շահագործվող ԲՋՆԻ գյուղի վարչական տարածքում ներքին ոռոգման ցանցի համար նախատեսված խողովակի համար համայնքային բյուջեյի հատկացման վերաբերյալ:

Սակայն Չարենցավանի    համայքնապետարանը մեկ այլ նախագծի շուրջ  համայնքային նշանակության ծախսերի շուրջ բերեց փաստարկներ, որ ինչպես է 10 մլն ընդհանուր արժողության մրցույթ հայտարարել քաղաքի կարիքների համար /275/ լեդ լուսավորության համակարգի  ձեռքբերման համար, բայց կարողացել է ավելի  մատչելի  տարբերակով լուսավորությունն իրականացրել և տնտեսելով շուրջ 1.մլն 654 հազար դրամ , որի շրջանակներում էլ քաղաքի համար ձեռք է բերել 50  ակացիա և 29 ալբիցա ծառատեսակներ:

Կարինե Սարգսյան

Spread the love