Վաղարշապատի ընտրություններից հետո 3 քրեական վարույթ է նախաձեռնվել

Վաղարշապատում նոյեմբերի 16-իննտեղի ունեցած ավագանու ընտրություններից հետո Քննչական կոմիտեում 3 վարույթ է հարուցվել: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

“Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների ընթացքում ենթադրյալ հանցագործության մասին ստացված երեք հաղորդման վերաբերյալ նախաձեռնվել են քրեական վարույթներ։”,- հայտնեցին կոմիտեից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 10 ահազանգ է ստացել։

Ըստ ՆԳՆ–ի` այլ անձի փոխարեն քվեարկելու 1 և ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրացմանը խոչընդոտելու 2 դեպքերով կազմվել և ՀՀ քննչական կոմիտե է ուղարկվել 3 հաղորդում։

Հիշեցնենք, որ նախօրեին Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի ունեցած ավագանու ընտրություններից մասնակցել է 8 ուժ, որոնցից ըստ ԿԸՀ–ի նախնական տվյալների, նվազագույն շեմը հաղթահարել են երեքը՝  ՔՊ–ն, «Հաղթանակ» դաշինքը և «Մայր Հայաստան» կուսակցությունը։

Ըստ նախնական տվյալների՝ ավագանու 33 տեղերը բաշխվում են հետեւևյալ կերպ.

ՔՊ – 19 մանդատ,

«Հաղթանակ» դաշինք – 12 մանդատ,

«Մայր Հայաստան» – 2 մանդատ։

Սա նշանակում է, որ ՔՊ–ն միանձնյա կարող է համայնքապետ նշանակել, առանց որևէ ուժի հետ կոալիցիա կազմելու։

Spread the love