ՀԾԿՀ նիստին նախորդող օրերին քաղաքական ակցիաներ, ֆլեշմոբեր էին կազմակերպում, թե պարոն Մեսրոպյան, սակագինը իջացրու և այլն. Սա կեղծ հարցապնդում է։ Այս մասին, ՀԾԿ հանձնաժողովի նիստից հետո, որում որոշվեց ՀԷՑ–ին զրկել լիցենզիայից, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։
«Նույնիսկ այստեղ ելույթ ունեցողներից ՀԿ–ներից մեկը, ի զարմանս ինձ, որ իրենք տարիներ շարունակ նստած են լինում մեր նիստերին, բայց այսպիսի պրիմիտիվ, սխալ և ոչ կոռեկտ արտահայտություններ են անում, որ Տաշիր ընկերությունը կամ «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերությունը հայ ազգին խոստացել էր, որ մինչև 2031 թվականը չի բարձրացնի սակագինը։ Սա լրիվ կեղծ հարցապնդում է, Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի սակագինը իջեցնողը կամ բարձրացնողը, ՀՀ հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովն է։ Այլ բան, որ տվյալ կարգավորվող ընկերությունները իրավունք ունեն տարին մեկ կամ երկու անգամ հանդես գալու, այդ սակագները իջեցնելու կամ բարձրացնելու առաջարկությամբ։ Դրա որոշողը մենք ենք, իրենք չեն։
Իրենք շոուի էլեմենտ էին ապահովում, որ այ տեսեք, այս հանձնաժողովը ինքան անտարբեր է ձեր այսօրվա վիճակի նկատմամբ, ռեալ հնարավորություն կա սակագինը իջեցնելու, մենք դիմել ենք այսինչ ամսաթվին, այսինչ օրը պարոն Մեսրոպյանին և մերժվել ենք։
Խոսքը բացառապես գնացել է հետևյալի մասին. Սակագինը, ինքը բազմակոմպոնենտ գոււմարելի է, որը ձևավորվում է մի քանի տարբեր գումարելիներից։ Երբ տարվա ընթացքում ամփոփում ենք ֆինանսական տարին, այս կամ այն գումարելին կարող է դրական ազդել ընդհանուր արդյունքի վրա, այս կամ այն գործոնը կարող է բացասական ազդել ընդհանուր արդյունքի վրա։ Այդ դրական ու բացասական ազդեցությունների հանրագումարում է, որ հանձնաժողովը հասկանում է պատկերը, կարո՞ղ է այդ սակագին իջացնել, թե չի կարող, նպատակահարմար է սակագին իջացնելը, թե՞ ոչ։
Տվյալ դեպքում ընկերությունը իր դիմումում հանդես էր եկել վեց ամսվա կտրվածքով 3.6 մլրդ դրամի ձևավորված օգուտների մասին։ Երբ որ իրենք սակագնի իջեցման մասին են խոսում այդ կտրվածքով, ինչու՞ չեն մատնանշում, որ այդ գրության երկրորդ կետով էլ նշում էին, որ առաջարկում էին նաև վեց ամսվա կտրվածքով կատարված ներդրումները մտցնել սակագնի մեջ, իսկ կատարված ներդրումների չափը սակագին մտցնելը բերում էր արդեն բացասական ազդեցություն։ Եթե առաջին կետով դրական ազդեցություն էր ունենալու, երկրորդ կետով բացասական ազդեցություն էր ունենալու։
3.6 միլիարդ դրամի դեպքում վեց ամսվա կտրվածքով ձևավորվելու էր 0.5 դրամի սակագնի իջեցման հնարավորություն, բայց արդեն դրան գումարած ներդրումային ծրագրերը, եթե մենք մտցնեինք սակագին, այդ տարբերությունը կրճատվելու էր և ընդամենը 0.2 դրամի մասին էր խոսքը։
Որպեսզի լավ հասկանաք ինչ թվաբանության մասին է խոսքը, ասեմ, որ միջին սպառողը Հայաստանում եթե 200-250 կիլովատ ժամ հոսանք է սպառում տարվա կտրվածքով, ամսական 40-50 դրամի մասին էր խոսքը»,– հայտարարեց հանձնաժողովի նախագահը։
Նա նաև հավելեց, որ նաև պետք է հասկանալ, որ եթե այդ 0.2 դրամով նվազեցնեին սակագինը, արդյեք առաջիկա 2-3 տարվա ընթացքում կկարողանային սակագինը նույն չափով պահպանել. ««Թե՞ պետք է վեց ամիս հետո գա ասի՝ կներեք ժողովուրդ, քանի որ ձմեռը այլ ազդակներ եղան, դոլարի կուրսը թանկացավ, ջրի պակաս կար և այլն, այդ ամենի հետեւանքով ստիպված նորից պետք է թանկացնեմ։ Ամբողջ խնդիրը սա է։
Ես ինքս եմ շահագրգռված, հնարավորինս արագ, եթե կա այդպիսի հնարավորություն, սակագին իջացնելու, որովհետև դրա ամբողջ դիվիդենտները բառիս բուն իմաստով իմ ռեյտինգի, իմ հեղինակության հետ է կապված լինելու»,–ասաց նա։
