Ձեր ստացած կրթությունը կդառնա մեր հասարակության առաջընթացի հենքը. Ալեն Սիմոնյանը՝ ուսանողներին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ։

«Սիրելի ուսանողներ, Շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ:

Վստահ եմ, որ ձեր ստացած կրթությունը, ձգտումն ու նպատակների հանդեպ հավատը կդառնան ոչ միայն ձեր անձնական հաջողությունների, այլեւ մեր հասարակության առաջընթացի հենքը: Պետությունը շարունակելու է ջանքեր ներդնել՝ ապահովելու կրթության որակի բարձրացումը եւ արդար ու ժամանակակից կրթական միջավայրի ստեղծումը:

Ուսանողական հետաքրքիր կյանքի ճանապարհին ցանկանում եմ ձեզ անսպառ էներգիա, նպատակասլացություն եւ անկոտրում կամք:

Թող ուսումնառության յուրաքանչյուր քայլը մոտեցնի ձեզ ձեր երազանքներին` նպաստելով մեր երկրի զարգացմանը:

Շնորհավո՜ր օրդ, սիրելի ուսանող»,–ասված է ուղերձում։

Spread the love