Ամիօ բանկի կայքը՝ մինչև 200,000 այցելություն ամսական

Ամիօ բանկի կայքը շարունակում է զարգանալ՝ դառնալով ոչ միայն բանկային ծառայությունների, այլև
օգտակար ու հետաքրքիր ինֆորմացիայի հիմնական աղբյուրներից մեկը։
2025 թվականին amiobank.am կայքի այցելությունները գրանցել են նշանակալի աճ և բանկն իր
գործունեության երկրորդ տարին ամփոփելու շրջանակում հրապարակում է ամենահետաքրքիր թվերը.
● Կայք այցելած անձանց թիվը (unique users) հասել է ամսական մինչև 100,000-ի,
● Ընդհանուր տրաֆիկը՝ մինչև 200,000 այցելության ամսական։

Այս թվերը վկայում են, որ կայքը դառնում է հաճախորդների կողմից հաճախ օգտագործված գործիքներից
մեկը՝ թե´ բանկային ծառայությունների մասին տեղեկատվության, թե´ նորությունների և թափուր
հաստիքների որոնման համար։
Ամենաշատ այցելված էջերն են՝
1. Գլխավոր էջը՝ որտեղից սկսվում է ամեն ինչ։
2. «Մասնաճյուղեր և բանկոմատներ» բաժինը, որտեղ առկա են բոլոր մասնաճյուղերի հասցեները,
աշխատանքային ժամերը։
3. «Նորություններ» բաժինը՝ հատկապես մեծ հետաքրքրություն է առաջացրել 5% քեշբեքի մասին
հրապարակումը։ Առաջարկի մանրամասները այստեղ։

Բացի դրանից, հաճախ օգտագործվում է Live Chat ֆունկցիան, ինչպես նաև հետադարձ կապի համար
նախատեսված «Թողնել կարծիք» հատվածը։
Ամիօ բանկի թիմը ակտիվորեն աշխատում է կայքի կատարելագործման վրա, որպեսզի այն դառնա ավելի
արագ, պարզ և տեղեկատվությամբ հարուստ հարթակ՝ միաժամանակ ապահովելով հաճախորդների համար
լիարժեք և վստահելի տեղեկատվություն՝ ՀՀ Կենտրոնական բանկի պահանջներին համապատասխան։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Spread the love