Ամիօ բանկում արդեն հասանելի է նոր Mastercard World պրեմիում քարտը, որը միավորում է Mastercard-ի
արտոնությունները և Ամիօ բանկի հատուկ առաջարկները՝ ապահովելով առավելագույն հարմարավետություն և
տրամադրելով ճամփորդական առավելություններ։
Ավելին, մինչև 2026 թ. փետրվարի 28-ը, Mastercard World քարտը կարող եք ձեռք բերել 50% զեղչված
սակագնով` ընդամենը 9000 դրամով:
Այսպիսով, ունենալով այս քարտը դուք ստանում եք․
• Անվճար մուտք օդանավակայանների բիզնես սրահներ՝ հյուրի հնարավորությամբ
• Fast Track ծառայություն՝ օդանավակայանի անցակետերում հերթերը շրջանցելու համար՝ հյուրի
հնարավորությամբ
• Կոնսիերժ ծառայություն՝ անձնական օգնական ամենօրյա հարցերը կարգավորելու համար
• Անվճար ինտերնետ ռոումինգ
Բացի այդ, նոր քարտապանների համար գործում է լրացուցիչ արտոնություն․ հուլիսի 1-ից մեկնարկած ակցիայի
շրջանակում բանկի նոր քարտապանները ամեն ամիս ստանում են 5% քեշբեք՝ իրենց քարտերով կատարված
գնումների դիմաց։
Եվ քանի որ մոտենում է Սև ուրբաթը՝ բազմաթիվ գրավիչ առաջարկներով, Mastercard World-ը հենց այն քարտն
է, որով կարող եք առավել առավելագույնս օգտվել սպասվող զեղչերից։
Բաց մի՛ թողեք այս հնարավորությունը․ պատվիրե՛ք քարտը հենց հիմա։ Այն հասանելի է ինչպես АMIO Mobile
հավելվածում, այնպես էլ բանկի բոլոր մասնաճյուղերում։
Մանրամասներին ծանոթացեք այստեղ։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
