Թվայնացված կորպորատիվ կառավարում Ամիօ բանկում

Ամիօ բանկը ներդրել է միջազգային ճանաչում ունեցող Nasdaq Boardvantage հարթակը, որը բարելավում է
կորպորատիվ կառավարման գործընթացները և բարձրացնում դրանց թափանցիկությունը:
Նոր հարթակի գործարկմամբ բանկի Խորհուրդն ու կոմիտեները նիստերն անցկացնում են ամբողջությամբ թվային
միջավայրում՝ ապահովելով գաղտնիության բարձր մակարդակ և ժամանակակից աշխատանքային ձևաչափ:
Nasdaq Boardvantage հարթակի ներդրումը բանկի կորպորատիվ մշակույթի զարգացման հերթական քայլն է:
Այն բարելավում է կառավարման գործընթացները և ամրապնդում բանկի նորարարությունն ու թափանցիկությունը
բոլոր մակարդակներում:
Nasdaq Boardvantage-ը համաշխարհային ճանաչում ունեցող թվային գործիք է, որը նախատեսված է
ընկերությունների խորհուրդների համար՝ նիստերի կազմակերպումն ու փաստաթղթերի շրջանառությունը դարձնելով
առավել արագ, հարմար և արդյունավետ:
Այս նորարար քայլով Ամիօ բանկը ևս մեկ անգամ հաստատում է իր հավատարմությունը նորարարությանը և բարձր
կորպորատիվ մշակույթին՝ սահմանելով կառավարման նոր չափանիշ Հայաստանի բանկային շուկայում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Spread the love