Մեր պատվիրակության այցը և մասնակցությունը Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում ընթացող ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիային

Ավարտվեց Հայաստանի Հանրապետության պատվիրակության այցը և մասնակցությունը
Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում ընթացող ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության
մասին» շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 30-րդ հանդիպմանը՝ #COP30-ին։
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել
գործընթացում ներգրավված բոլոր գործընկերներին՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը,
Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և
լիազոր դեսպան պարոն Եգանյանին, ինչպես նաև նախարարության և միջազգային
գործընկերներին։
Այս օրերին հագեցած օրակարգով մի շարք երկկողմ հանդիպումներ են տեղի ունեցել տարբեր
երկրների պատվիրակությունների հետ, բարձր մակարդակի միջոցառումներին ներկայացվել են
2026 թվականին Հայաստանում հյուընկալվող ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին»
կոնվենցիայի 17-րդ համաժողովի` #CoP17-ի օրակարգը, երկրի տեսլականը և
նախաձեռնությունները։
Այցի շրջանակում ստորագրվել են մի շարք կարևոր փաստաթղթեր, որոնք նոր
հնարավորություններ կբացեն ապագա համագործակցությունների համար։
Նախարար Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել նաև Բելեմում՝ համաժողովի
տարածքում տեղի ունեցած հրդեհի միջադեպի առնչությամբ հանրության անհանգստության ու
աջակցող հաղորդագրությունների համար, հուսալով, որ բրազիլացի գործընկերներն արագ և
արդյունավետ կհաղթահարեն միջադեպի հետևանքները, իսկ համաժողովը լիարժեքորեն կծառայի
իր նպատակին՝ նպաստելով համաշխարհային կլիմայական օրակարգի առաջմղմանը։

Spread the love