Նոյեմբերի 24-ին` ժամը 19։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հրավիրում է միասին տոնելու վրացական երաժշտության հոգին և գեղեցկությունը։
Դիրիժոր՝ Գրիգոր Առաքելյան Մենակատար՝ Մարիաննա Կիրակոզովա (ջութակ, Վրաստան) «Վրացական գույներ» համերգը հայ հանդիսատեսին կներկայացնի վրաց կոմպոզիտորների հարուստ և արտահայտիչ երաժշտական աշխարհը։ Բաց մի թողեք այս յուրահատուկ երաժշտական ճանապարհորդությունը, որը միավորում է մշակույթները` երաժշտության համընդհանուր լեզվով։
Ծրագրում՝ • Օթար Թաթիշվիլի. Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար • Վաժա Ազարաշվիլի. Նոկտյուրն ջութակի և նվագախմբի համար • Սուլխան Ցինցաձե. Մանրանվագներ
ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ
