«Արմենիկում» ՓԲԸ-ն արձանագրել է 24,8 մլն դրամ զուտ շահույթ

Նոյեմբերի 26-ին կայացավ «Արմենիկում» ՓԲԸ-ի բաժնետերերի տարեկան ժողովը, որի
ընթացքում քննարկվեց ընկերության 2024 թվականի գործունեության հաշվետվությունը։
Հաշվետու տարում ընկերությունն արձանագրել է 24,8 մլն դրամ զուտ շահույթ, ինչը
նախատեսված ցուցանիշը գերազանցել է կրկնակի չափով։
2024 թվականին ընդհանուր եկամուտները կազմել են 101,8 մլն դրամ՝ ապահովելով 14.5%
աճ 2023 թ․-ի համեմատ։
«Արմենիկում» ՓԲԸ-ի 100 % պետական բաժնետոմսերը Պետական գույքի կառավարման
կոմիտեին են փոխանցվել 2022 թ. օգոստոսին։ Ընկերությունն ընդգրկված է Պետական գույքի
մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրում։

Spread the love