Քննարկել են  արդար մրցակցության մշակույթի ձևավորման և սպառողների իրավունքների պաշտպանության կարևորությունը թեման

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը ՀՀ պետական կառավարման ակադեմիայում «Կրթության որակի շաբաթ 2025» ծրագրի շրջանակում ներկայացրել է «Արդար մրցակցությունը և սպառողների շահերի պաշտպանությունը» թեմայով բաց դասախոսություն։

Հանդիպման սկզբում Տիգրան Մարկոսյանը ներկայացրել է Հանձնաժողովի գործունեությունը՝ պարզաբանելով, թե ինչպես է ձևավորվում և իրականացվում մրցակցային քաղաքականությունը Հայաստանում, ինչ մեխանիզմներով են բացահայտվում խախտումները, ինչպես նաև ինչ սկզբունքներով է ապահովվում սպառողների շահերի պաշտպանությունը։

Դասախոսության ընթացքում ներկայացվել է նաև Հանձնաժողովի մշակած նոր թվային գործիքը՝ «Սպառողի Օգնականը», որը հնարավորություն է տալիս․

  • առցանց ներկայացնել բողոք՝ անմիջապես տնտեսավարող սուբյեկտին,
  • ստանալ ծանուցումներ բողոքի կարգավիճակի և ընթացքի մասին,
  • ստանալ պատասխաններ էլեկտրոնային փոստով։

Հանձնաժողովի անդամը նշել է, որ գործիքի գործարկումից ի վեր ստացվել է շուրջ 90 բողոք, որոնցից ավելի քան 30-ի բողոքները բավարարվել են։ Նրա խոսքով՝ տնտեսավարողները ցուցաբերում են պատասխանատու վերաբերմունք և ակտիվորեն մասնակցում են սպառողների խնդիրների արդյունավետ լուծմանը։ Հանդիպման ավարտին ուսանողները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել Տիգրան Մարկոսյանին՝ քննարկելով արդար մրցակցության մշակույթի ձևավորման և սպառողների իրավունքների պաշտպանության կարևորությունը։

 

Spread the love